Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Հակոբյան. «ԱԺ պատգամավորը օրենք չի գրում, դուք սխալվում եք»

Հուլիս 05,2013 14:07

Հատված «Առաջին լրատվական»-ին Սյունիքի նորանշանակ մարզպետի` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հոր` Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարցազրույցից:

  – Պարոն Հակոբյան, ի վերջո, Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ:

– Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր ա:

– Ստացվում է` իրականացավ Վահեի և Ձեր ցանկությունը:

– Բացարձակապես` ոչ: Վահեի և իմ ցանկությունը կիրականանա, կարծում եմ, մի քանի տարիներ հետո, որ շատ ավելի պատասխանատու պոստեր զբաղեցնի:

– Այսինքն` ուզում եք նախագա՞հ դառնա:

– Անպայման, իմ ցանկությունը դա ա: Զինվորը զինվոր չի, որ չի ուզում գեներալ դառնա:

– Պարոն Հակոբյան, կարծում եք` Վահեն կկարողանա՞ ղեկավարել մարզը:

– Եթե հանրապետության ղեկավարությունը գտել է, որ պետք է Վահեն գա մարզպետ, նշանակում է, ուսումնասիրել են, համոզված են, որ կաշխատի:

– Պարզապես ինքը բավական անփորձ է:

– Բացարձակապես սխալ կարծիքի եք: Ինքը շատ մեծ փորձ ունի: Ինքը գործադիրում էլ ա աշխատել, բիզնեսում էլ ա աշխատել, օրենսդիրում էլ ա աշխատել և կրթական համակարգում էլ ա աշխատել:

– Ինքը հիմնականում Ձեր շնորհիվ չի՞ ինչ-որ բաների հասել, պարոն Հակոբյան:

– Բացարձակապես կապ չունի դա:

– Պարոն Հակոբյան, Ձեր տղան ԱԺ-ում իր աշխատանքով աչքի չի ընկել, նաև` որևէ օրենսդրական գործունեությամբ:

– Էդ դուք չեք տեղյակ ուղղակի:

– Ո՛չ ելույթ է ունեցել, ո՛չ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել:

– Ես հանրապետության խոշորագույն տնտեսություններից մեկն եմ ղեկավարում, ես էլ ելույթներ չեմ ունենում: Ընդհանրապես, ելույթներով չի աշխատանքը, աշխատանքը գործ անելով ա:

– Սակայն պատգամավորի գործը ելույթ ունենալն է, օրենք գրելն է, Ձեր տղան քանի՞ օրենք է գրել:

– ԱԺ պատգամավորը օրենք չի գրում, դուք սխալվում եք: Գնացեք մի քիչ ուսումնասիրեք, լավ չեք տիրապետում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ճիշտ է` ԱԺ պատգամավորը օրենք չի գրում, այլ ՀԵՂԻՆԱԿՈՒՄ է:

    Խեղճ Սյունեցի/Սյունիք – փոթորիկից դուրս եկավ, ընկավ կարկուտի տակ:

    Քաջարանի հանքային-կլանային մաֆիան դեռ շատ վնաս է հասցնելու Սյունիքին/Հայաստանին:

    ՄԻԱԿ փրկությունը` ազգայնացնել հանքարդյունաբերությունը:

  2. Լիցկա says:

    Մարդը ճիշտ ա ասում, տառերը գիտի, որ օրենք գրի? Փոխանակ շնորհակալ լինեք, որ օրենք չի գրել: Սրա գրած օրենքն ինչ պիտի լիներ?

  3. Որսորդ Սուրեն says:

    Ամբողջ աշխարհում տպագիր մամուլին աստիճանաբար փոխարինում են էլեկտրոնային ինտերնետային տարբերակները: Մեզ մոտ այդ ամենը չի կայանում, որովհետև միայն պատվերով գրած բամբասանք է, ուղեղ ունեցող մարդու համար անհետաքրքիր իրար ուղղված դատարկախոսություն: Չգիտես ինչու, բայց կայքերի կեսերում միայն վատն են գրում, իսկ մյուս կեսում` միայն լավը:
    Օրինակ Վահե Հակոբյանին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց իհարկե ոչ` անտառաճանաչության: Շատ գրագետ տղա է, այդքանը կարող եմ ասել: Ամստերդամից բոլշեվիկյան առաջարկներով վարազն էլ չի իմանում, որ պատգամավորը կարող է և չհեղինակել օրենք, օրենքների ճնշող մեծամասնությունը ստեղծվում են կառավարության նախաձեռնությամբ, այդպես ա ամենուրեք, նաև` իր երազած Ամստերդամում: Դուք քննադատելու անընդունակ եք, որովհետև քննադատելու համար տրամաբանություն է պետք, իսկ քննադատելու տեղեր իհարկե կան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031