«Անհանգստանալու խնդիր միանշանակ կա, եւ, կարծում եմ, պաշտպանական գերատեսչությունն էլ է անհանգստանում: Էնպես չի, որ շատ հանգիստ են վերաբերվում այդ զենքի վաճառքին, որովհետեւ այնպիսի զինատեսակների մասին է խոսքը, որ…»,- Aravot.am-ի հեր զրույցում անրադառնալով Ադրբեջանին մեկ միլիորդ դոլարի ռուսական զենքի վաճառքի թեմային ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
ՀՀ պաշտպանական գերատեսչության զուսպ գնահատականները եւ արձագանքներն այդ թեմային, մեր զրուցակիցը պայմանավորում է հասարակության մեջ լարվածությունը մեղմելու միտումով. «Պատկերացրեք, որ ՊՆ ինչ-որ պաշտոնյա հանկարծ հայտարարի`վա~յ-վո~ւյ էսքան զենք են ստացել: Ի՞ նչ կերպ ասես դա կարող է ազդել, նաեւ բանակի վրա: Այս իմաստով, բնական է նման ռեակցիան: Բայց էնպես չի, որ չեն մտահոգվում. հաստատ մտահոգվում են»:
Կոնկրետ մեր զրուցակցի մտահոգություններն այս առումով այն է, որ միմյանց հետ չկարգավորված վեճ ունեցող, սառած պատերազմական երկրներին` ռազմավարական գործընկերը սպառազինում է: Կողմերի, սպառազինության թեկուզ բալանսավորված աճը, Արմեն Աղայանի կարծիքով նույնպես մեծացնում է պատերազմական գործողությունների հավանականությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցի մանրամասները` տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում: