Tert.am. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ողջունելի է համարում նախագահի աշխատակազմից դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունը, որով նրանք պատրաստակամություն էին հայտնել գումարների մեծ մասը՝ շուրջ 80 մլն դրամ, հետ փոխանցել պետբյուջե՝ Արմավիրի մարզի՝ կարկուտից տուժած գյուղացիներին տրամադրելու նպատակով:
Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Այո՛, մենք ստացել ենք նման գրություն: Կարծում եմ, որ դա դրամա¬շնորհ ստացած հասարակական կազմակերպությունների կողմից շատ ճիշտ և ողջունելի մի նախաձեռնություն է: Նախագահին զեկուցվել է այդ նախաձեռնության մասին, և նա ողջունել է Արմավիրի մարզում կարկուտից տուժածներին աջակցելու մեր գործընկեր-կազմակերպությունների այդ մղումը: Ուստի, այդ գումարները կվերաբաշխվեն և կնվիրաբերվեն նշված հիմնադրամին:
Մանրամասն` կարդացեք Tert.am-ի կայքում