Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպացիներից «թխում ենք» շատ օրենքներ». ԵՊՀ դասախոս

Հուլիս 05,2013 12:46

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է: ՀՀ Սահմանադրության 18-ամյակը:

«Մենք այն փոքրաթիվ ժողովուրդներից ենք, ով դեռեւս ունի դարերի պատմություն եւ սահմանադրության նախագիծ: Այն գալիս է դեռեւս 18 դարի 2-րդ կեսից: Պետք է ունենալ այնպիսի սահմանադրություն, որով նախագահները կառաջնորդնորդվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Սահմանադրության պատմական եւ իրավական արմատների ու խնդիրների մասին նշեց Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գեւորգ Մելքոնյանը:

Բանախոսի պնդմամբ հայ քաղաքական միտքը տեսնում են հանրապետության ձեւավորման մեջ: Սահմանադրության պատմությունն աչքի է ընկնում իր դեմոկրատական սկզբունքներով, խոհելու եւ գործելու ազատ իրավունքով: Սահմանադրությունն արտահայտում է մեր ժողովրդի մտածողությունը.

«Մենք եվրոպացիներից «թխում ենք» շատ օրենքներ, սակայն պետք է հիշել, որ ունենք մեր սեփականը, նման ազգային մտածելակերպին, համաձայն եմ արժե երբեմն ընդօրինակել, բայց պարտավոր ենք հիշել ու պահպանել մերը: Երկիրը պետք է լինի հիմնված բացառապես սահմանադրության վրա»:

ԵՊՀ դասախոսի համոզմամբ, մենք դարերով պետականություն չենք ունեցել, առաջնորդվել ենք այն պետության օրենքներով, որի տիրապետության տակ ենք գտնվել: Սա ժամանակի խնդիր է, բանախոսը  կարծում է, որ օրենքի իրականացման պրոցեսները կգնան դեպի բարելավում:

Իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար Շաթիրյանի խոսքով սահմանադրություն եզրույթը օգտագործվել է Ք.ա 4-րդ հազարամյակում Արիստոտելի, հռոմեական եւ հունական կայսրերի կողմից:

«Սահմանադրությունն օրենքների օրենք է, այն միայն պետության օրենքը չէ, այն պետության իրավական համակարգի միջուկն է, գաղափարական փաստաթուղթ»:

Իսկ ինչ վերաբերում էր խախտումներին, պրն. Շաթիրյանը պնդում է, որ առավելապես խախտվում են մարդու իրավուներքի ու ազատությունների հետ կապված նորմերը, իշխանության գործադիր մարմինների կողմից:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031