Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի կունենա տնտեսական քննարկում՝ Businessgame-ի շրջանակներում

Հուլիս 05,2013 12:36

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Մարքեթինգի հայկական ակումբ» ՀԿ-ն  Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպում են Businessgame-ի կրթական, տնտեսական նշանակության, ինչպես նաև վերջինիս տեսլականի մասին մասնագիտական ներկայացում:

Նշենք, որ Businessgame սիմուլյացիոն խաղն ամբողջ աշխարհում օգտագործվում է որպես կրթական գործիք։ Բիզնես խաղերը՝ որպես դասավանդման մեթոդ, կիրառվում են ոչ միայն համալսարաններում, այլև բիզնեսի, մարքեթինգի ոլորտներում կադրերի վերապատրաստման ժամանակ։

Հիշեցնենք, որ 2013 թվականի գարնանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Մարքեթինգի հայկական ակումբ» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպվեց Businessgame նորարարական ինտերակտիվ խաղը, որին մասնակցում էին հայաստանյան բուհերի մարքեթինգի, գովազդի, բիզնեսի, PR-ի և հարակից բաժինների ուսանողները։ Անցկացված առաջին Businessgame-ը հանդիսանում էր ՀՀ ձկնաբուծության ոլորտի բիզնես սիմուլյատոր: Ուշագրավ է, որը խաղի նախաձեռնությունը, տնտեսական հաշվարկները և ՀՀ ձկնաբուծության ոլորտի ոսումնասիրությունները կատարվել էին հենց երիտասարդների ուժերով: Ձկնաբուծության ոլորտում գարնանն անցկացված Businessgame-ը ցույց տվեց, որ նման ծրագրերի հաճախակի անցկացումը մյուս ոլորտներում նույնպես կբերի տնտեսական և կրթական դրական արդյունք։ Ծրագրի շրջանակներում տեղի կունենա մասնագիտական քննարկում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031