Իրանի սպորտի նախարարությունը հրաժարվել է գրանցել լողորդուհի Էլհամ Ասգարիի ռեկորդը: Պատճառը՝ նրա լողազգեստը շարիաթի կանոններին չհամապատասխանելն է, տեղեկացնում է «Советский спорт»-ը:
Ասգարին Կասպից ծովում ութ ժամում հաղթահարել է 18 կմ: «Ես մեկնարկել եմ կանանց լողափից: Հագիս իսլամական կանոններին համապատասխանող փակ լողազգեստ է եղել, որը կրել թույլատրել էին լողի ֆեդերացիայի ներկայացուցիչները», – հայտարարել է լողորդուհին:
Նախարարությունն իր դիրքորոշումը հիմնավորում է նրանով, որ իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք ներկա չի եղել մեկնարկին, հետեւաբար, ռեկորդ սահմանելու փաստն արձանագրել հնարավոր չէ: Բացի դա, լողի ֆեդերացիայում նշել են, թե «բաց ջրերում կանանց լողալը հակասում է Իրանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սահմանած կանոններին»:
Իրանի սահմանադրության համաձայն, անկախ ազգությունից եւ հավատքից, Իրանում բոլոր կանայք պարտավոր են հասարակական վայրերում երեւալ ծածկած գլխով եւ շորը պարտադիր պետք քողարկի մարմնի բոլոր մասերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ