«Լիվերպուլը» Մխիթարյանի տրանսֆերի նոր առաջարկ է արել «Շախտյորին», իսկ «Բորուսիան» սպառնում է հրաժարվել գործարքից:
Ինչպես երեկ գրել է isport.ua-ն, անգլիական ակումբը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 23 միլիոն ֆունտ ստերլինգ եւ «Շախտյորին» տրամադրել ֆուտբոլիստի հետագա վաճառքի գումարի 20%-ի իրավունքը:
Իսկ ահա Դորտմունդի «Բորուսիան», որին հայ ֆուտբոլիստի համար պայքարում համարում էին ֆավորիտը, հանքափորների ակումբի ղեկավարությունից ակնկալում է մեղմել Մխիթարյանի համար պահանջվող գումարի չափը: «Մենք Մխիթարյանի համար ներկայացրել ենք մեր հայտը: «Շախտյորը» պետք է նվազեցնի իր պահանջը, այլապես, գործարքը չի կայանա», – հայտարարել է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հայնց-Իոահիմ Վատցկեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ