Ճանապարհի խնդիր է
Հուլիսի 5-ի վաղ առավոտից Լոռու մարզի Շնող եւ Թեղուտ գյուղերի մոտ 300 բնակիչներ փակել են Թեղուտի հանքավայր տանող ճանապարհը: Այս մասին մեզ հայտնեց Թեղուտի բնակիչներից մեկը:
Մեր տեղեկություններով՝ բողոքի գործողության պատճառն այն է , որ մի քանի օր առաջ հանքավայրի ղեկավարությունն այդ ճանապարհին արգելափակոց է դրել: Փորձեցինք տեղեկություններ ստանալ այդ համայնքների ղեկավարներից: Սակայն Թեղուտի եւ Շնողի գյուղապետեր Ֆրունզե Նորեկյանի եւ Հովհաննես Սահակյանի հեռախոսահամարներն անհասանելի են: Հավանաբար նրանք գտնվում են հանքավայրի տարածքում, ուր բջջային կապը հասանելի չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ