ԱՄՆ-ի Վելինգթոն քաղաքում մեկնարկած «World Open 2013» փառատոնում երկու տուրից հետո ամերիկաբնակ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը, համապատասխանաբար, վաստակել են 1,5 եւ 1,0 միավոր ու տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:
Իսպանիայի Վիլլա Դե Բենասկեում այդ քաղաքի անունը կրող շախմատի ավանդական՝ 33-րդ փառատոնի առաջին տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, հաղթանակ է տարել:
Բարբելա-դել-Վալյեսում (Իսպանիա) մեկնարկել է շախմատի ավանդական՝ 33-րդ փառատոնը, որի մեկնարկային տուրում հաղթանակ տարած 33 շախմատիստների թվում են հայաստանցի գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը: Մեր երրորդ ներկայացուցիչը՝ Մարկ Բասենցյանը, պարտություն է կրել:
Աբու Դաբիում շարունակվում է շախմատային ամենամյա ավանդական փառատոնը:
Ավետիք Գրիգորյանը վեց տուրից հետո 3,5 միավորով ընթանում է 20-րդ տեղում, իսկ Լիլիթ Գալոյանը 3,0 միավորով 26-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ