Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընկեր ջան, վետերանների բարձրացրած հարցը Ազգային ժողովում քննարկելո՞ւ եք, թե` չեք քննարկելու»

Հուլիս 05,2013 10:54

dat_veteran-2«Հայրենական Մեծ պատերազմի վետերանների մասին » գործող օրենքում լրացում կատարելու հարցը նախատեսված է լսել ԱԺ աշնանային նստաշրջանում:

Ոստիկանության համակարգի նախկին աշխատակից, հաշմանդամ-վետերան Հովհաննես Ռուշանյանի տեղեկացմամբ, համակարգում կան քսան վետերանններ, որոնք իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ են դարձել, եւ նրանց իրավունքները մինչ օրս սահմանափակվել են:

Սա այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա երկու տարի առաջ լսել է վետերանների խնդրին առնչվող դիմումը, եւ որոշում է կայացրել `արձանագրելով, որ վետերանների իրավունքները արգելափակվել են:

Համաձայն ՍԴ 03.06.2011թ. ՍԴՈ-966 որոշման, ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշումը` «Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական  գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների, ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին»  նույն թվականին ԱՊՀ երկրներում կնքված եւ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտած համաձայնագրով, նշված անձանց իրավունքների իրացման կարգ չեն սահմանվել, հետեւաբար,այդ իրավունքները արգելափակվել են:

Սահմանադրական դատարանը ըստ զրուցակցիս, գնահատել էր իրավիճակը, հանգել նրան, որ ԽՍՀՄ ներքին գործերի եւ պետական անվտանգության մարմինների աշխատակիցները` հաշմանդամ-վետերանները նշված կարգի բացակայության պատճառով մինչ օրս չեն իրացնում իրենց իրավունքները:

Սահմանադրական դատարանը նաեւ արձանագրել էր, որ ՀՀ կառավարությունը չի բավարարել քաղաքացիների պահանջը, իրենց արտոնությունները պահպանելու եւ դրամական փոխհատուցում տալու հարցով; Մասնավորապես, խոսք է գնում ամենամսյա պատվովճարի մասին; Ի դեպ, ըստ զրուցակցիս, դրամական փոխհատուցումը կազմում է քսան հոգու համար մինչեւ վեց միլիոն ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները, որոնց կհավասարվեն նաեւ ուժային կառույցների վետերանների իրավունքերը, գործող օրենսդրության համաձայն, ունեն ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ կարգով երթեւեկելու, պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնության, դեղորայքի, քսանհինգ հազար դրամ պատվովճարի, աղբահանության, հեռախոսի, ռադիոյի բաժանորդային վարձը հիսուն տոկոս զեղչով վճարելու արտոնություն:

Հովհաննես Ռուշանյանը դիմել էր ԱԺ, ՀՀ կառավարություն, ՀՀ աշխատանքի եւ սոցիալալական հարցերով նախարարություն: ԱԺ-ն նրա դիմումը ուղարկել էր սոցապ նախարարւթյուն. «Ստացա նախարար Համբարձումյանի կողմից պատասխան: Նախարարը գրել էր. ձեր դիմումը քննելու ժամանակ պարզվել է, որ  կառավարության որոշումը հակասում է միջպետական համաձայնագրին, հարկավոր են անհապաղ բարեփոխումներ»:

«Անհապաղ» բարեփոխումների հետ կապված էլ, Հովհաննես Ռուշանյանն ասում է. «Ընկեր ջան, հիմա ԱԺ-ում քննարկե՞նք, թե`չքննարկենք: Անուշադրության է մատնվել, փաստացի ոտնահարվել է Սահմանադրական դատարանի դիրքորոշումը: ԱԺ-ն անցյալ տարվա սեպտեմբերից  վետերանների հարցը լռեցնելով` խաղում է ՍԴ հեղինակության, վարքագծի հետ, ոտնահարում միջպետական համաձայնագիրը: Եղավ հաղթանակի օրը, բանակի օրը, ոստիկանության.մենք չկանք: Թե երբ լսեն, մենք տեղյակ չենք: Լավ, մի՞թե մեր հարցն այնքան կարեւոր չի: Եթե ըստ կարեւորության է, կա ՍԴ որոշումը, համաձայնագիրը:

Ինչո՞ւ պետք է ԱԺ-ն այդքան ձգձգի: Ընդամենը քսան հոգի հիվանդ մարդիկ ենք, որոնք պայքարել են նրա համար, որ հիմի իրենք պաշտոն են զբաղեցնում: Իրենց գույքը, հանգստությունը, գույքը, առողջությունը պաշտպանելով ենք դարձել հաշմանդամ: Չենք գնացել, կերել, խմել, դարձել հաշմանդամ»:

Մինչդեռ, ամեն օր մենք լսում են ճռճռան խոսքեր, խոստումներ, թե վետերանների սոցիալական վիճակի պաշտպանությունը մշտապես գտնվում է պետության , կառավարության ուշադրության ներքո, ոլորտի քաղաքականությունն ուղղված է անձանց հայրենիքի նկատմամբ ունեցած վաստակի գնահատմանն ու կյանքի որակի բարձրացմանը:

Իսկ միջպետական համաձայնագրի նկատմամբ պետության անհարգալից վերաբերմունքի մասին խոսակցությունն այլ խնդիր է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031