Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երվանդ Բոզոյան. «Ընդդիմադիր դաշտում շփոթմունք կա, տիրում է խոր հիասթափություն»

Հուլիս 05,2013 10:12

Հարցազրույց քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ

   -Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմադիր ճամբարն ընդհատակ է անցել, որտե՞ղ են երկրի հոգսերով մտահոգ ընդդիմադիրները, ինչո՞ւ են լռում, գուցե նրանց չի է՞լ հետաքրքրո՞ւմ, թե ի՞նչ է կատարվում սեփական երկրում: 
-Ընդդիմադիր դաշտում շփոթմունք կա, տիրում է խոր հիասթափություն, ինչն էլ իր հերթին հանգեցրել է դաշտի փլուզման: Պատճառն այն է, որ երկրում տեղի ունեցած համապետական երեք ընտրություններում ընդդիմադիրներին չհաջողվեց պայքարել իշխող քաղաքական ուժի մենաշնորհի դեմ, հետեւանքը եղավ այն, որ այսօր ընդդիմադիր դաշտը, իրոք, ամայի վիճակում է:
Բայց նաեւ նկատենք, որ դա հետեւանք է երկրի ներսում գոյություն ունեցող ճգնաժամային իրավիճակի, ինչը չի կարող չազդել ընդդիմադիր հատվածի վրա:
   -Սակայն այդ «ճգնաժամն» ամենեւին չի խանգարում, որ ընդդիմությունն ակտիվ լինի խորհրդարանում կամ եվրոպական կառույցներում։ 
-Չեմ կարծում, որ նրանք շատ ակտիվ են հիշյալ տեղերում, ընդդիմությունն այսօր ամենուր է պասիվ: Եթե խորհրդարանում ակտիվ խոսում են, ապա ԱԺ-ից դուրս այդպես չէ, քանի որ քաղաքական կյանքը մեռելային վիճակում է:
Ցավոք, Հայաստանում այն կանգ է առել: Եվ դա իր պատճառներն ունի. ժողովուրդը տեսավ, որ ընտրությունների միջոցով փոփոխություններ չեղան, այլեւս հույսեր չկան, սկսել է ավելի արագ հեռանալ երկրից:
Իսկ եթե հասարակության զգալի մասը հիասթափված է, այդ տրամադրություններն անխուսափելիորեն տարածվում են նաեւ ընդդիմության վրա: Վերջինս հայտնվել է «տուպիկի» առաջ, մտածում է` ի՞նչ նշանակություն ունի իր ակտիվ խոսելը, երբ ոչինչ չի փոխվում:
   -ՎՊ հաշվետվության ներկայացման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն ակտիվ մասնակցեց քննարկումներին: Ենթադրվում էր, որ այդ ակտիվությունը կլիներ շարունակական: Անգամ քաղաքական մեծամասնությունն ակնարկեց` թալանից խոսելու փոխարեն ցանկացած ընդդիմադիր պատգամավոր կարող է անձամբ ՎՊ փաթեթն ուղարկել դատախազություն: Բայց ընդդիմադիրները չգնացին դրան` քննադատեցին ու լռեցին: Նման «ակտիվությունն» ընդամենը քաղաքական շոու չէ՞:
-Հիասթափությունն է պատճառը: Եթե իշխանության գնահատմամբ այս վիճակը համարվում է կայուն, ապա ընդդիմության համար` ողբերգական:
Նման իրավիճակներում այլ երկրների իշխանությունները փորձում են փոքրիկ երազանքներ ստեղծել, հույսեր ներշնչել ժողովրդին ու դրանով նպաստել երկրի զարգացմանը: Օրինակ, Վրաստանում, իշխանությունը փոխվեց, եկավ Իվանիշվիլին, միգուցե նա հաջող կերպար չէ, բայց մարդկանց մեջ հույս առաջացավ, փոփոխության սպասում: Իսկ մեզանում դա չկա:
Եթե Հայաստանի բյուրոկրատական ապարատի ներսում զգալի փոփոխություն տեղի ունենար, ապա մարդկանց մեջ հույսեր կառաջանային: Նոր մարդիկ կգային ու կասեին` սիրելի ժողովուրդ, մի՛ հուսահատվիր, մի՛ արտագաղթիր, լավ կլինի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031