Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի, ում տվյալները ճշտվում են, Վազգեն Սարգսյան փողոցում, ըստ տեղեկությունների, ապակե տարայով, որի մեջ եղել է բենզին, խփել է գլխավոր դատախազության դռանը, ինչի հետևանքով կրակ է առաջացել:
Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և Երևանի հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, ինչպես նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության խմբերը: Բարեբախտաբար կրակը չի տարածվել. կոտրվել է միայն դատախազության դռան ապակին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում է գտնվում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Ըստ Գ. Շամշյանի՝ ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցներին հաջողվել է բռնել արարքը կատարողին, ով 51-ամյա Խաչատուր Ղալեչյանն է, ում տեղափոխեցին Ոստիկանության կենտրոնականի բաժին: