Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիների կարծիքները՝ Վահե Հակոբյանի Սյունիքի մարզպետի թեկնածության շուրջ

Հուլիս 04,2013 23:57

Կապանցիներն անհամբեր սպասում էին ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ավարտին, որտեղ պետք է հստակեցվեր, թե Սյունիքի նոր մարզպետը Վահե Հակոբյա՞նն է լինելու, թե՞ ոչ:

Մինչեւ նիստի ավարտը՝ կապանցիների շրջանում ակտիվ քննարկումներ էին ընթանում այս հարցի շուրջ եւ նույնիսկ լուրեր էին տարածվել, որ հավաստի աղբյուրների համաձայն՝ Սյունիքի նոր մարզպետը կլինի թիվ 38 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը:

Իսկ այժմ, երբ պարզ դարձավ, որ հենց նա կնշանակվի Սյունիքի նոր մարզպետ, կապանցիներն արդեն իրենց կարծիքներն ու տեսակետներն են սկսել արտահայտել տվյալ որոշման վերաբերյալ:

Որոշ բնակիչներին ոգեւորեց ու ուրախացրեց այս որոշումը, քանի որ նրանց նախընտրած թեկնածուն է եւ մեծ սպասելիքներ ունեն ապագա մարզպետի հետ կապված, իսկ ոմանք էլ հակառակ կարծիքին են եւ Վ.Հակոբյանին ճիշտ թեկնածու չեն համարում, ոմանց համար էլ էական նշանակություն չունի, թե ով է լինելու Սյունիքի մարզպետը:

Այս պահին որոշումից գոհ մարդիկ շնորհավորանքներ են հնչեցնում եւ հույս հայտնում, որ պարոն Հակոբյանը լավ մարզպետ կլինի Սյունիքի համար:

«Ուրախ ենք, որ մեր մարզպետը Վահե Հակոբյանն է լինելու, կարեւորը գորիսեցի չի: Հույս ունեմ, որ լավ մարզպետ կլինի, համենայնդեպս տարբերություն կլինի: Վերջապես Սյունիքն ազատվեց, լիցքաթափվեց: Այ հիմա կարող ենք հանգիստ շունչ քաշել, թե չէ սպասողական վիճակից վատ բան չկա: Սյունիքի նոր մարզպետը լուրջ խնդիրներ և անելիքներ ունի, որոնց մեծ մասը նաեւ պայմանավորված է մայրաքաղաքից հեռավորությամբ: Նախ՝ մարզկենտրոնին պետք է վերադարձնի իր արժանի կարգավիճակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզը գործազրկության առումով հանրապետության առաջատարներից է, եթե ոչ առաջատարը, ապա կառավարության ու կարող ուժերի ներգրավմամբ իրականացնի աշխատատեղերի ստեղծման համալիր ծրագիր եւ այլն», ասում են կապանցիները:

«Ես կարծում եմ, որ էական նշանակություն չունի, թե ով կլինի Սյունիքի մարզպետի պաշտոնում և այն ունի իր բացատրությունը: Սյունեցին, առհասարակ ՀՀ քաղաքացին, հուսալքված է, խաբված և չի վստահում, որ ներկայիս իշխանությունների կառավարման շրջանում որևէ դրական փոփոխություն կլինի: Հանապազօրյա հացի խնդիր ունեցող հազարավոր քաղաքացիներ հոգեպես այնքան են ընկճվել, որ իրենց օրվա ուտելիքը ապահովելու դեպքում են օրը համարում հաջողված: Սյունեցին սոցիալական կարգավիճակի բարելավում է ուզում, որը մարզպետը չի կարող երաշխավորել: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»,- նշեց Արմեն Փարսադանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սյունեցու «աչքը լույս»: Սարգսյան Սերժիկի ռեժիմի ևս մի «նժդեհական»: Կեցցե Քաջարանի հանքային/ՀՀԿ-ական կլանը և պապայի «արդար աշխատած» փողերը: Պատկերացնում եմ,թե այս ՉԸՆՏՐՎԱԾ մարզպետը լիսկայից ինչքան «ավելի լավ» ու ավելի «նժդեհական» պիտի լինի:

    Մի «պատգամավոր»,որը ԵՐԲԵՔ ամբիոն չի բարձրացել ու ԵՐԲԵՔ իրեն «ընտրած» ժողովրդի առաջ հարթակ չի բարձրացել:

    ՀԳ.Հետաքրքիր է` ի՞ նչ պիտի լինի լիսկայի կողմից ստեղծված այսպես կոչված «Դավիթ-բեկյան ուխտեր» հ/կ-ի «երիտասարդ նժդեհականների» վերջը. բա իրենց ‘կարիերան’ ինչ պիտի՞ լինի հիմա:

  2. Maxim says:

    Այս երիտասարդը գուցե լիսկայի նման հրեշ չլինի: Բայց որ սա էլ իր հոր, հորեղբոր, հետ միասին
    երկիրի ընդերքը թալանելով, ողջ Սյունիքը վեր է ածում պոչամբարների այն կարգախոսով՝, –մեզնից հետո, թեկուզ կանաչ չբուսնի–, միանշանակ է:
    Իսկ ,, Դավիթ- բեկյան ուխտերի,, համար կարող ենք չանհանգստանալ: Նժդեհից, Դավիթ-եկից բացի
    դեռ շատ անուններ կան, որ կարող են լինել, օրինակ՝ Սասունցի Դավիդից, մինչև Մխիթար սպարապետ և այլն: Ինչպես ասում են,՝ տաշած քարը գետին չի մնա: Իսկ երկու,՝ ղարաբաղի կոմսոմոլները, ադրբեջանցիների սրի տակով անցնելով լավ սերտել են այն տեխնիկան թե ինչպես
    սովորական մարդուց կարող են սարգել մի ռոբոտ, որը կարոք է սողալ, քծնել, ստել, և այն ամենը
    ինչը որ ընդունակ չէ նորմալ մարդը: Ես չեմ զարմանա, որ անառակաբարո սերիալներից բացի,
    դպրոցներում դասավանդեն ռոբիկա-շեռժիկա-շաշիկա-լֆիկաբարոյականություն, ուղակի առարկային
    տան մեկ այլ անվանում: Սարսափելի հրեշագործություն է տեղի ունենում, ժողովրդի նույնչափ
    հրեշավոր անտարբերության մթնոլորտում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031