ՀՀԿ ԳՄ նիստը քիչ առաջ ավարտվեց: Ինչպես լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ քննարկել են ներքաղաքական հարցեր: ՀՀ նախագահը առաջարկել է Սյունիքի մարզպետի թեկնածուին՝ Աժ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Հակոբյանի թեկնածությունը. «Մենք կարծում ենք, որ նա շատ արդյունավետ կաշխատի այդ պաշտոնում: Նա ունի լուրջ փորձ, վայելում է սյունեցիների հարգանքն ու սերը»:
ՀՀԿ նիստում քննարկել են նաեւ ՎՊ զեկույցի հաղորդման հարցը, ՀՀԿ մեծամասնության պահվածքի եւ ապագա գործունեության վերաբերյալ հարցեր: ՀՀԿ-ականները, ըստ պարոն Շարմազանովի, եզրահանգել են, իսկ թե ինչ է դա, ըստ պարոն Շարմազանովի արդեն ներկուսակցական հարց է ու լրատվամիջոցների համար չէ. «Պաշտոնանկության մասին խոսք չի եղել, նկատողություն անելու հարց չի եղել»:
Կուսակցության նիստում չեն անդրադարձել «օֆշորային» սկանդալին, Կիպրոսի գլխավոր դատախազի արձագանքին. «Խնդիրը իրավական համակարգի ուշադրության կենտրոնում է: Վարչապետը դիմել է իրավապահներին, քննության արդյունքում եւ կորոշվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ԱՄԵՆԱԼԱՎ մարզպետը ք՛ո կողմից ԸՆՏՐՎԱԾ մարզպետն է. բայց կլանը ատամներով պահում է,որ դու այդ տարրական -դեմոկրատական իրավունքը չունենաս: Կլանին պետք է հանք/սև փոս Սյունիք ու աղքատ-կառավարելի Սյունեցի. այլապես 5000/10000 դրամով Ո՞Վ իրենց «կընտրի»:
Սարգսյան Սերժիկի ռեժիմի ևս մի «նժդեհական»: Կեցցե Քաջարանի հանքային/ՀՀԿ-ական կլանը և պապայի «արդար աշխատած» փողերը: Պատկերացնում եմ,թե այս ՉԸՆՏՐՎԱԾ մարզպետը լիսկայից ինչքան «ավելի լավ» ու ավելի «նժդեհական» պիտի լինի:Մի «պատգամավոր»,որը ԵՐԲԵՔ ամբիոն չի բարձրացել ու ԵՐԲԵՔ իրեն «ընտրած» ժողովրդի առաջ հարթակ չի բարձրացել: