«Անհնար է կոծկել այս պատմությունը: Չեմ խոսում տեղի ունեցածի շուրջ հասարակության վերաբերմունքի մասին, ակնհայտ է, որ միջազգային կառույցների կողմից թեեւ ուղղակի չասվեց, բայց դրան հաջորդեցին խիստ գնահատականներ ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ: Տեղի ունեցածին պետք է տրվի ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական գնահատական, պետք է համարժեք լուծումներ իրականացվեն: Իշխող ՀՀԿ-ն պետք է քննարկի գործող կառավարության մնալ-չմնալու հարցը: Սա վերջապես քաղաքական պատասխանատվության հարց է, որից անհնար է խուսափել։ Սա նախ պետք է մտահոգի իշխող ՀՀԿ-ին, քանի որ այս իրավիճակում կառավարությանը ի վիճակի չի գործել: Այսօր խնդիր է՝ որքանո՞վ է նպատակահարմար այս կառավարության եւ վարչապետի հետագա գործունեությունը: Իշխանությունը ոչ ադեկվատ է արձագանքում իրավիճակին, եւ եթե պաշտոնապես չի տրվում սպառիչ բացատրություն, ապա վարչապետի հետագա պաշտոնավարումը լրջագույն խնդիրներ է ստեղծում պետության համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը, պատասխանելով հարցին` տեւական ժամանակ է աղմկահարույց թեմա է քննարկվում՝ վարչապետի հետ կապված «օֆշորային» սկանդալը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանությունները։
Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը` Ադրբեջանին ՌԴ-ի կողմից մեկ միլիարդ դոլարի զենքի վաճառքի, Հայաստան բերված «Իսկանդեր-М» համալիրների տեղեկությունների եւ ՌԴ-ՀՀ հարաբերությունների շուրջ` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«քաղաքական պատասխանատվության հարց է, որից անհնար է խուսափել»
Հարգելի պրն Դուք մոռանում եք, որ Դուք այդ պատասխանատվությունից բավականին հաջող խուսափեցիք եւ վայելում եք Ձեր խուսափման պտուղները ու նրա հետեւանքները:
Իսկ այժմ Ձեր արժանի փոխարինողներին եք դատում: Չնայած Ձեզ չդատեցին, բայց դուք դատում եք:
ՀՄ-ին.
Դուք կարող եք որեւե փաստ բերել, իհառկե ոչ: