Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց Բյուզանդ, Հանրապետության եւ Արամի փողոցի նախկին բնակիչները ՀՀԿ ԳՄ նիստին եկած ՀՀԿ-ականներին կրկին սպառնում էին՝ կոտրել նրանց մեքենաները, եթե նիստից հետո չգան իրենց հանդիպելու:
«Պարոն նախագահ, խնդրում եմ, նիստից հետո մեզ մոտենաք, պահանջում ենք մոտենալ: Արդեն վեց տարին շատ եղավ: Նենց չանեք, նիստը հարամենք»,- այս հայտարարություններով դիմավորեցին ՀՀ նախագահին, որը առանց նրանց հետ խոսելու ներս մտավ գրասենյակ: Իսկ վարչապետը բնակիչներին խոստացավ նիստից հետո հանդիպել:
Նախագահի անտարբերությունից զայրացած քաղաքացիները հետո սկսեցին բղավել. «Տուր մեր տները: Իմ երեխեն, եթե տուն չպետք է ունենա, դուք էլ չեք ունենա: Վառելու ենք ձեր տները, վառելու ենք սաղ: Փորձեք հլը չիջնեք էսօր մեզ մոտ»:
Կարդացեք նաև
Բնակիչներից մեկն էլ հեգնեց. «Գնալու ենք Իշխան Զաքարյանի ասաբնյակում մնանք»:
Հետո քաղաքացիները կրկին սպառնացին՝ փակել հրապարակը ու չթողնել պաշտոնյաներին հեռանալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ