Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին բացատրեց ՀԱԿ-ի սիմվոլը: Նա պատմեց, որ իրենք նախ փնտրել են լոգոն, որեւէ գաղափար. «Դա Տեր-Պետրոսյանի առաջարկն էր: Նա ասաց, որ պետք է ինչքան հնարավոր է պարզ լինի եւ շատ խորիմաստ խորհուրդներ չդնենք սիմվոլի մեջ, բայց ինչ-որ մի տրադիցիոն հայկական սիմվոլիկայի հետ կապված լինի: Օրինակի համար նշվեց Զվարթնոցի ճարտարապետական կառույցի խոյակը: Մենք էլ դրա վրա սկսեցինք աշխատել: Այդ գաղափարով զբաղվեց Նորայր Այվազյանը, որն ավելի հայտնի է որպես Սպարապետ՝ արվեստագետների աշխարհում: Ստացվեց այն, ինչ ունենք՝ շատ նպատակասլաց եւ գեղեցիկ»:
Լրագրողների դիտարկմանը, որ Խաչիկ Ստամբոլցյանն այդ խորհրդանիշի մեջ 666 է տեսնում՝ Լեւոն Զուրաբյանը հակադարձեց. «Մենք պայմանավորվել էինք հիմարություններից չխոսել, չէ՞»:
Լրագրողները խնդրեցին մեկնաբանել Ստամբոլցյանի մեկ այլ պնդումը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասոն է, որը Մարտի 1-ի զոհերի հետ կապված ծրագիր է իրականացրել՝ Արեւմուտքի հետ պայմանավորված: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես նրան խորհուրդ կտայի հաճախակի աղոթել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ