Համաշխարհային բանկի հաշվարկներով Հայաստանը միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքում է:
Ինչպես ասվում է բանկի մամուլի հաղորդագրության մեջ, նրանք երկրները բաժանել են չորս կատեգորիայի՝ ամենաաղքատների խմբի մեջ մտել են նրանք, որոնց բնակչության մեկ շնչին ազգային համախառն եկամուտից ընկնում է 1035 դոլար: Երկրորդ խմբին ընկնում է՝ 1036-4085 դոլար, երրորդին՝ 4086-12615 դոլար, իսկ վերջին ամենահարուստ խմբին՝ 12616 դոլարից ավել:
Հետխորհրդային երկրներից միայն Տաջիկստանն ու Ղրղզստանն են հայտնվել ամենաաղքատների խմբում:
Միջինից ցածր եկամուտ ունեցող խմբում Հայաստանի հետ գտնվում են նաև՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ուզբեկստանը:
Կարդացեք նաև
Երրորդ՝ միջին եկամուտ ունեցողների խմբում հայտնվել են՝ Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքմենստանը:
Ռուսաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան գտնվում են միջինից բարձր եկամուտ ստացողների խմբում: Այդ խմբում են նաև Հայաստանի հարևաններ Իրանն ու Թուրքիան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ