Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընդունել է, որ ՀԱԿ ակտիվիստները քաղբանտարկյալներ են

Հուլիս 04,2013 20:14

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ միջազգային կառույցներում մի քանի անգամ բարձրացրել եք ՀԱԿ ակտիվիստների հարցը, ի՞նչ արդյունք է դա տվել, ինչպիսի՞ արձագանքներ կան:

Նա պատասխանեց. «Նպատակը մեկն է՝ հասնել նրան, որ այդ մարդիկ ազատվեն: Ինչքան շատ դրա մասին խոսվի, ինչքան շատ լինի միջազգային ճնշումներ այս բռնապետերի վրա, այնքան բարձրանում է նրանց ազատվելու հավանականությունը: Ի վերջո չմոռանանք, որ շատ կոնկրետ հարց է տրվել դեռ մինչեւ նախագահությունը: Նախարարների կոմիտեին հարց էի ուղարկել Տիգրան Առաքելյանի եւ մյուս 3 տղաների վերաբերյալ, որը վերնագրված էր՝ «Քաղաքական բանտարկյալները Հայաստանում»: Դա պաշտոնական փաստաթուղթ է ԵԽԽՎ-ում: Նրանք, ըստ էության, ճանաչել են քաղբանտարկյալների եղելությունը: Քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձեւ էր ընդունվել 5 կետով, ես հենվելով այդ չափանիշների վրա ասացի, որ Տիգրան Առաքելյանը բոլոր այդ չափանիշներին համապատասխանում է, ինչո՞ւ դուք քայլեր չեք ձեռնարկում: Այդ փաստաթղթում գրված էր, որ բոլոր դատական գործընթացները պետք է վերանայվեն: Իրենք պատասխանել են, որ արդեն վերանայվում են: Սա նշանակում է, որ ենթատեքստում նրանք ընդունել են, որ ՀԱԿ ակտիվիստները, այո, քաղբանտարկյալներ են, մենք դեռեւս չենք միջամտի, մինչեւ այդ գործընթացն ավարտվի»:

Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ դա արդեն իսկ դրական է. «Այսինքն, կոնկրետ մի մեխանիզմ ծառայում է նրան, որ Տիգրան Առաքելյանը հնարավորինս շուտ դուրս գա բանտից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031