Վերահսկիչ պալատը՝ Իշխան Զաքարյանի գլխավությամբ, շարունակում է իր բնականոն աշխատանքը, այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՎՊ մամուլի ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հերքելով ՎՊ նախագահի հրաժարականի մասին տարածված լուրերը։
Նշենք, որ ավելի վաղ` Yerkir.am-ի տեղեկություններով` իշխանական շրջանակներում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է գրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Ըստ մեր աղբյուրների` Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին հայտարարվելու է այսօր երեկոյան` նախագահ Սերժ Սարգսյանի կողմից», հայտնում էր Yerkir.am-ը հավելելով նաեւ, որ նույն աղբյուրների համաձայն՝ Իշխան Զաքարյանի հրաժարականի դեպքում ՎՊ նախագահի պաշտոնը բաժին չի հասնի նրա տեղակալին` Լեւոն Յոլյանին: