Լրահոս
Օրվա լրահոսը

Մազերի խնամքն ու նորաձևությունն ամռանը

Հուլիս 04,2013 18:23

«Արևն ավելի շատ վնասում է բաց գույնի վարսերը, քանի որ ներկելու դեպքում մազերն ադեն իսկ ինչ-որ չափ վառվում են, իսկ արևի ճառագայթներն ավելի են կլանում բաց գույնն ու վառում»,-ասում է վարսահարդար Մարիամ Ֆոդոլյանը:
Գաղտնիք չէ, որ եղանակային փոփոխություններն ազդում են ինչպես օրգանիզմի, այնպես էլ վարսերի վրա, օրինակ ՝ ձմռանը մազերը խոնավանում են: Ձերմաստիճանի փոփոխությանը զուգահեռ՝ փոխվուն են նաև տենդեցներն ու սանրվածքները: Սակայն ամենից առաջ հարկավոր է մտածել վարսերը խնամելու մասին, որպեսզի դրանք առողջ ու փարթամ լինեն: Մարիամ Ֆոդոլյանը բոլորին խորհուրդ է տալիս տարվա այս եղանակին օգտագործել վարսերի համար նախատեսված պաշտպանիչ քսուքներ. «Դրանք լինում են տարբեր տեսակի. կան քսուքներ՝ նախատեսված յուղոտ կամ չոր մաշկի համար, ներկված կամ բնական վարսերի համար, պետք է ընտրել համապատասխանը: Պաշտպանիչ քսուքներ դնում են լողանալուց հետո՝ վարսերը հարդարելուց առաջ»: Վարսահարսարը նշում է ՝ ամռանը խորհուրդ չի տրվում մազերը ֆենով հարդարելը, քանի որ այդ դեպքում մազերը երկար չեն պահպանվում, միևնույն ժամանակ ֆենը վառում է վարսերը: Նա նաև նկատում է ՝ամռանը մարդիկ հազվադեպ են ուղիղ հարդարում վարսերը: 19-ամյա Նոնան համամիտ է նրա հետ. «Ամռանը մարդիկ սովորաբար բարձր պոչ են կապում, ես ևս կոս կամ պոչ եմ անում, սակայն ի տարբերություն շատերի, մինչ այդ ֆենով ուղղում եմ գանգուր վարսերս, որպեսզի գեղեցիկ և կոկիկ լինեն: Շոգ է, իսկ մազերս երկար են, անգամ կես ժամ չեմ կարողանում արձակած պահեl»,-ասում է նա :
Շոգ եղանակին մարդիկ ավելի շատ են ջուր խմում և ջուրն օգտագործում բնական կարիքների համար ՝ մասնավորապես լոգանք ընդունելու, սակայն վարսահարդարի խոսքով՝ նորմալ է համարվում, երբ մարդիկ իրենց վարսերը լվանում են 4-ից 5 օրը մեկ: «Սովորաբար դա պայմանավորված է նաև մաշկի յուղայնությամբ, բայց հիմնականում 4 օրն է չափանիշ համարվում: Նշեմ, որ յուրաքանչյուր ամիս պետք է մազերը մի փոքր կտրել, որպեսզի մազերի աճը վերականգնվի, իսկ եթե մազերը թափվում են, պետք է գոնե մեկ անգամ գունաթափում անել, քանի որ այդ ժամանակ մազերն ավելի են ամրանում: Բայց ամենից առաջ պետք է պարզել խնդիրը. գուցե նյարդերն են պատճառը»,-ասում է նա:
Վարսահարդարը խորհուրդ է տալիս ամռանը լողափ կամ ծով գնալիս   վերցնել մազերի պաշտպանիչ քսուքներ: Իսկ առհասարակ պետք է հետևողական լինել ոջիլով չվարակվելու համար. «Այսօր դա շատ տարածված է՝ հատկապես մանկապարտեզներում: Ոջիլից խուսափելու համար հարկավոր է մազերը ձիգ հուսք անել »,-ասում է Ֆոդոլյանը: Իսկ խոսելով ամռանը տարածված և մոդայիկ սանրվածքների մասին՝ նշում է . «Եթե մի քանի տարի առաջ նորաձեւ էին համարվում տարբեր երանգներ ունեցող վարսերը, այժմ նորաձև են միագույն մազերը, կարևոր չէ, թե այն ինչ գույն կունենա՝ կարող է լինել սև, շագանակագույն և այլն, իսկ ինչ վերաբերում է սանրվածքին, տարածված են երկար, թեթև ալիքները, որոնք մոտ են բնականին, կամ հունական սանրվածքները, երբ հուսում են ալիքներ տված վարսերը»,-ասում է վարսավիրը: Իսկ կարճ սանրվածք ունեցող կանանց նա խորհուրդ է տալիս օգտագործել հատուկ նյութեր (մասլա), որոնք տացացնում և գանգրացնում են վարսերը:

Նազենի Բաղդասրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031