Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էքսպերիմենտալ երաժշտության փառատոն, որը միավորել է 5 երկրների

Հուլիս 04,2013 18:04

Հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-20:00, Սիրահարների այգում կկազմակերպվի էքսպերիմենտալ երաժշտության փառատոոն, որին մասնակցում են հինգ երկրներ` Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ: Փառատոնի նպատակն է երաժշտության միջոցով տարածել խաղաղության մշակույթը Եվրոպայում և նպաստել հակամարտությունների կարգավորմանը: Փառատոնի խորագիրը` «Խաղաղության ձայներ»:

«Քաղաքական ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուչարյանն ասում է, որ փառատոնի գաղափարը առաջացավ անցյալ տարի: Հիմնական նպատակը այն էր, որ Հայաստանում լինի երաժշտական մի փառատոն, որը նվիրված է խաղաղությանը և խաղաղության մշակույթին, քանի որ Հայաստանը կոնֆլիկտային երկիր է. «Մտածեցինք, որ հետաքրքիր կլինի բերել երաժշտական խմբեր այն երկրներից, որոնք նախկինում ունեցել են կոնֆլիկտներ Հայաստանի հետ»: Կազմակերպության հիմնական նպատակն է Երևանում ունենալ այդ նպատակին ծառայող երաժշտական, երիտասարդական փառատոն, քանի որ երիտասարդությունն է, որ այսօր շարժիչ ուժ է հանդիսանում: Թուրքիայի ներկայացուցիչ Mehmed Kanplata-ն ինքն է ցանկացել մասնակցել փառատոնին, ու շատ երջանիկ է, որ Հայաստանում է. «Ինձ համար անակնկալ էր, որ հայերը շատ բարյացակամ են»:

Մեծ Բրիտանիայի մասնակից` Saorla Boyle կլառնետ է նվագում, ու ասում է, որ սա իր համար հիանալի փորձառություն է հանդես գալ Հայաստանում. «Ինչքան էլ մեր հայացքներն ու աշխարհայացքները տարբեր են, այս փառատոնը մեզ միավորում է: Բազմազանությունից կարող ենք նոր բան վերցրել»: Daul Connolly-ին, որը նույնպես ներկայացնում է Մեծ Բրիտանիան, Հայաստանին ու իր երկրին հարևան չի համարում, ու նշում է, որ մենք նույն շենքի մեջ ենք ապրում, այդ կարծիքին է հանգել`շփվելով հայ երիտասարդների հետ:

Կարևորելով երիտասարդության դերն ու գնահատելով նրա մեծ ներդրումը ` փառատոնը նպատակ ունի համախմբելու համամարդկային արժեքները կրող երիտասարդներին խաղաղության գաղափարի շուրջ: Փառատոնի մասնակիցները կմասնակցեն նաև «Վարդավառ» տոնին ու նոր կմեկնեն:

Փառատոնը կազմակերպում է «Քաղաքացիական ֆորում» հասարակական կազմակերպությունը: Ծրագրին աջակցում է նաև «Պողոսյան պարտեզներ» բարեգործական հիմնադրամը:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031