«Թե´ մշակույթի, թե´ զբոսաշրջության ոլորտում մենք շատ մեծ բացթողումներ ունենք: Եվ, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ այն, ինչը մենք ներկայացնում ենք, համատեքստում ներկայացնենք: Ցանկացած մշակութային արժեք ներկայացնող նմուշ, երբ համատեքստից պոկված է ներկայացվում, դա կարող է շատ աղոտ պատկերացում տալ զբոսաշրջիկին մեր երկրի մասին, իսկ այդ կցկտուր պատկերացումը կարող է հանգեցնել նրան, որ երկրորդ անգամ այդ նույն զբոսաշրջիկը չի ցանկանա և իր մտերիմներին էլ խորհուրդ չի տա այցելել Հայաստան»,-այսօր այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով ազգային ավանդույթների պահպանմանը և այն որպես տուրիզմի հնարավոր խթան՝ ասաց «Կարին» համույթի հիմնադիր, ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Բանախոսը կարծում է, որ զբոսաշրջությունը նախ և առաջ պետք է լինի ոչ թե սպասարկման ոլորտ, ինչը հաճախ հնչում է մեր պետական այրերի շուրթերից, այլ պետք է լինի մեր պետության կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, միտված լինելով տարբեր երկրների բարեհաճությունը և բարեկամությունը շահելուն: Նրա խոսքով` մեր պետությունը զբոսաշրջության միջոցով պետք է աշխարհին ներկայացնի այն, ինչը կարող է բարձրացնել Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշը աշխարհում. «Այս առումով բացթողումները շատ են: Ցավոք, Հայաստանում ազգային կոլորիտի, ազգային տեսակի, ազգային ինքնության ու ինքնագիտակցության առումով մենք լուրջ խնդիրներ ունենք, այնինչ այսօր առաջնային զարգացող բիզնեսը հյուրանոցայինն է, որը պետք է լիներ վերջինը և ոչ թե առաջինը»:
Բանախոսի համոզմամբ` մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք մեր ազգային մշակույթը զբոսաշրջիկներին ճիշտ ներկայացնելու հարցում: Նրա խոսքով` զբոսաշրջությունը հյուրանոցները չեն և ոչ էլ միայն Սևանն ու Գեղարդը, որտեղ տանում՝ ջրին ձեռք են տալիս և վերադարձնում, հավելելով, որ մենք ունենք ժայռապատկերներ, հրաշալի ճարտարապետություն, խոհանոց, որը պետք է ճիշտ մատուցվի:
Գինոսյանը տուրիզմի զարգացման գործում կարևոր է համարում նաև մատչելիությունը, որը բացակայում է Հայաստանում, սկսած չվերթների գներից մինչև հյուրանոցային համալիրների սպասարկում. « Զբոսաշրջությունը մեծաքանակ դարձնելու համար, պետությունը պետք է սահմանի որոշակի գնային քաղաքականություն, որպեսզի ամեն ոք գներ չդնի, այդ կերպ խաթարելով զբոսաշրջության զարգացմանը: Արտասահմանում ապրող մարդը գերադասում է գնալ Թաիլանդ, քան գալ Հայաստան: Մեկ ամիս առաջ եմ եկել Բեյրութից և բեյրութահայերի առնվազն կեսը Հայաստանում չի եղել: Այդ մարդիկ գնում են Ավստրալիա, քանի որ Հայաստանում մեկ շաբաթ մնալու գումարով, այնտեղ կարող են անցկացնել 2 ամիս»,-նշեց Գինոսյանը:
Կարդացեք նաև
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ
Հայաստանի պես երկրի համար զբոսաշրջությունը կարող է լինել առաջնային ոլորտ: Ինչ էլ ասեն մեր իշխանավորները, թե զբոսաշրջությունը զարգանում է, դրան կհավատամ միայն այն ժամանակ, երբ Մատենադարանի, Պատմության թանգարանի, Էրեբունի թանգարանի մոտ, Էջմիածնում կլոր տարի լինեն զբոսաշրջիկների հերթեր: Օրինակ, Վատիկանը, որն այսօր ողջ Քրիստոնեական աշխարհի ուխտատեղիներից մեկն է, և ուր զբոսաշրջիկների հոսքը չի դադարում համարյա կլոր տարի: Այս առումով ինչո՞վ է պակաս Հայաստանը` Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիրը: Զբոսաշրջային քարոզչություն տանելու առումով մեր պատկան մարմինները ապաշնորհ դուրս եկան, ինչպես և շատ այլ ոլորտներում:
Զանկացած զրոսաշրջիկ, ով այցելում է որևէ երկրիր, նախ է առաջ հետաքրքրվում է այդ երկրի ազգային դիմագծով, ազգային մշակույթով: Այս առումով եվրանորոգված, բայց անարդարացված կերպով թանկ հյուրանոցներով ոչ մեկին չենք զարմացնի: Իսկ ահա եթե լինեն ազգային կոլորիտով տուրեր` ազգային ոճով հարդարված և մատչելի գներով հյուրանոցներում կամ իջևանատներում, երբ զբոսաշրջիկին հնարավորություն կտրվի` հաղորդակից լինել մեր ազգային մշակույթին, լինի դա, օրինակ, լավաշ թխելը, մածուն մերելը /ինչու ոչ, նաև այցելուներին կարող է հնարավորություն տրվել անձամբ մասնակցել գործընթացին, կարող են լինել հատուկ տուրեր` այդ նպատակով/, ազգային ծեսերին /Վարդավառ, Խաղողօրհնեք/ մասնակցելը, հետաքրքրությունը շատ ավելի մեծ կլինի: Անցյալ տարի մեծ շուքով նշվեց Էրեբունի-Երևանի 2794-ամյակը, դրանից մեկ տարի առաջ` Հայաստանի անկախության 20-ամյակը: Չնայած թերություններին, այդ օրերն այն սակավաթիվ օրերից էին, երբ տոնն իրոք տոն էր /մարդ տնից դուրս գալիս տոնի զգացողություն էր ունենում/ և համազգային: Հենց սա կարող է գաղափար դառնալ` ամեն տարի նույն կերպ նշել մեր ազգային տոները /Վարդավառ, Խաղողօրհնեք, Համբարձման Տոն/, նշել նաև Երևանից դուրս, գյուղերում /բյուջերի սղությունը չի կարող արդարացում լինել, քանի որ ազգայինի վրա չեն խնայում/: Նշել ոչ թե այնպես, ինչպես միշտ է լինում, երբ օրինակ Վարդավառի օրը մարդիկ խուսափում են տնից դուրս գալ` անցնող մեքենայից անսպասելիորեն չջրվելու համար /որքան էլ շոգ լինի, համաձայնվեք, որ տհաճ է/, այլ նշել ազգովի, ազգային ծեսերով, խաղերով /հոլ և այլն/, երգ ու պարով, այնպես, որ այդ օրը ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆ յուրաքանչյուր հայի, ողջ ազգի համար, այդ օրը մարդիկ դուրս գան փողոց` ՀԱՄԱԽՄԲՎԵԼՈՒ համար ազգային գիտակցության ներքո: Այսպիսով թե՛ հայերիս մեջ կամրապնդվի ազգայինը, և հատկապես երեխաներն ավելի հայրենասեր կմեծանան, թե՛ կավելանա զբոսաշրջիկների ներհոսքը, իսկ ճիշտ կառուցվելու դեպքում զբոսաշրջությունը կարող է մի ողջ երկրի տնտեսություն պահել: Ո՞ր զբոսաշրջիկը չի ուզենա գնել հատուկ տուր, որը կներառի անմիջական մասնակցություն, օրինակ, Վարդավառ ազգային տոնին` համեմված բնության գրկում հանգստով, այցելությամբ ժայռապատկերների վայրեր, բնության հուշարձաններ, ազգային խոհանոցի, գինու համտեսմամբ… Մարդիկ հատուկ նպատակով գնում են Վենետիկ` դիմակահանդեսին մասնակցելու: Շատ հավակնոտ թող չհնչի, բայց մեզ ազգայինն էլ այն է, որի միջոցով պետք է և՛ ազգ դաստիարակենք, և՛ ներկայանանք աշխարհին: Կշահի թե՛ ազգը, թե՛ պետությունը: Իհարկե, այս մասշտաբով զբոսաշրջությունը զարգացնելու համար հարկավոր է պետության հոգածությունը:
Հ. Գ. Ահա և ապացույցները, թե մեր պատկան մարմինները որքան են թերանում զբոսաշրջային քարոզչության հարցում: Այն, որ Հաղպատի և Սանահինի վանքերը ներկայացվում են որպես ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ճարտապարետության նմուշներ https://www.wildfrontierstravel.com/dossiers/Armenia%20In%20The%20Shadow%20Of%20Mt%20Ararat%2009Aug14%20(A).pdf
https://whc.unesco.org/en/list/777
Այն, որ Արցախը ներկայացվում է որպես ”երկրամաս, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, չնայած բնակչության մեծամասնությունը հայեր են”/Covering nearly
4,500 square kilometres, the region is actually recognised internationally as being a part of Azerbaijan, in spite of the fact that the majority of its population is Armenian. https://www.wildfrontierstravel.com/dossiers/Armenia%20In%20The%20Shadow%20Of%20Mt%20Ararat%2009Aug14%20(A).pdf
Իսկ այն, որ համապատասխան կայքերում Հայաստանը շփոթում են Ադրբեջանի հետ /չնայած կարծում եմ` սա պատահականություն չէ/:
Երևանն էլ այնքան այլանդակել, որ օտարներն այն անվանում են ”սրճարանների քաղաք”:
https://www.wildfrontierstravel.com/dossiers/Armenia%20In%20The%20Shadow%20Of%20Mt%20Ararat%2009Aug14%20(A).pdf
Արդյոք այսպե՞ս պետք է ներկայանանք աշխարհին:
Արդյոք սա չի՞ նշանակում, որ այսօր ոչ միայն զբոսաշրջության պետական քաղաքականություն չկա, այլև մենք, եթե կարելի է ասել, աշխարհին ներկայանում ենք որպես պատմական, ազգային դեմք չունեցող երկիր, որ տեր չենք կանգնում մեր պատմությանը և մշակույթին: