Հուլիսի 4-ից սկսվում է աշխարհի տարբեր ծայրերից հայերի ուխտագնացությունը դեպի Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցի: Հայտնում է «Ռիանա» լրատվականը:
Այս միջոցառումը ոչ միայն կրոնական է, այլև զբոսաշրջային, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հայերը:
Երեքօրյա ուխտագնացության շրջանակներում տեղի կունենա հայկական արվեստի փառատոն, ինչպես նաև մշակութային և ուսոցողական ծրագրեր, լրատվականին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Ամենամյա ուխտագնացությունն արդեն 4-րդ անգամ է անցկացվում, այն նվիրված է Վարդավառի տոնին:
Կարդացեք նաև
Անցած տարիներին ուխտագնացությանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ, իսկ որպես հանդիսատես մասնակցել է մի քանի հազար մարդ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ