Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսում սեփականատերերի վերագրանցումներ են եղել առանց համաձայնության. ֆինանսական սկանդալ երկրի ներսում

Հուլիս 04,2013 17:01

ՓԱՍՏԻՆՖՈ. Մի շարք կիպրոսյան գրանցում ունեցող ընկերությունների սեփականությունը կասկածելի հանգամանքներում փոխանցվել է երրորդ անձանց, ինչը խարդախության և հնարավոր փողերի լվացման ռիսկ է  է պարունակում, փոխանցում է կիպրոսյան առաջատար կայքերից մեկը` CyprusMail-ը:   Երեկ` հուլիսի 3-ին, Կիպրոսի խորհրդարանի`  Ներկայացուցիչների պալատի ենթակառուցվածքների հանձնաժողովը քննարկել է  բողոքներ, որոնք ներկայացվել էին ընկերությունների սեփականատերերի կողմից` այն բանից հետո, երբ  առանց վերջիններիս համաձայնության իրենց ընկերությունները վերագրանցվել են ուրիշների անուններով` փաստաթղթեր կեղծելու միջոցով:   Ինչպես հայտնում է CyprusMail-ը`  «գլխավոր դատախազության գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է  օրենսդիրներին, որ նմանoրինակ 10 բողոքներ գործարարների կողմից ներկայացվել են ոստիկանություն, որոնցից վեցը այնուհետև փոխանցվել են դատախազություն` քրեական հետաքննության սկսելու հանձնարարությամբ»:   Սակայն գլխավոր դատախազության գրասենյակում հետագայում պարզել են, որ առկա ապացույցների հիման վրա քրեական գործեր հարուցվել չեն կարող: Պաշտոնյայի խոսքերով, դեպքերի մեծ մասը առավելապես առնչվում են  ընկերությունները ներկայացնող իրավաբանական կազմակերպությունների վեճերին:   Բայց հարցը բարձրացրած պատգամավորներին Կիպրոսի դատախազության պատասխանը չի բավարարել:   Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ, Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր  Դեմետրիս Սայլորիսը (Demetris Syllouris) նկարագրել է սեփականության փոփոխության տեղեկությունները որպես «ընկերությունների գողություն կամ առևանգում»:   «Ներկայիս գործող համակարգը վտանգավոր հեշտությամբ թույլ է տալիս սեփականություն փոխանցել մեկ անձից մյուսին. ավելի հեշտ է բազմամիլիոնանոց ընկերության սեփականության իրավունք փոխանցել, քան գրանցել ալյումին արտադրող ընկերություն որդուդ հետ», – նշել է նա:   CyprusMail-ը, մեջբերելով բանախոսի խոսքերը,- նշում է.    «Ընկերությունների սեփականության այս ամբողջ գործից փողերի լվացման հոտ է գալիս: Դա պարզապես համակարգային թերություններ  չէ, այլ շատ կարևոր մի հարց, որ կարող է վնասել մեր ֆինանսական ծառայությունների կենտրոն լինելու համբավը», – ասել է նա:   Ի թիվս այլ բաների, փողերի լվացման միջոցների և ահաբեկչության ֆինանսավորման գնահատման փորձագետների կոմիտեի զեկույցում նշված են «արդյունավետության հետ կապված հարցեր, որոնք վերաբերում են Կիպրոսի ընկերությունների ռեգիստրում գրանցված իրավաբանական անձանց նույնականացման և ստուգման ընթացակարգերին, հաշվի առնելով  ռեգիստրի տվյալների բազայի թերի լինելու փաստը»:   Ընկերությունների ռեգիստրի վարչության ղեկավար Սփիրոս Կոկինոսը (Spyros Kokkinos) նշել  է, որ համակարգը մնացել է գրեթե անփոփոխ վերջին 50 տարիների ընթացքում:    Թեև ռեեստրի համակարգը 2012թ.-ին էլեկտրոնային է դարձել, Կոկինոսը ասել է, որ այն պետք է զուգորդված լինի կեղծ ստորագրությունների դեմ համապատասխան ստուգումներով, ինչպես նաև անհատական մուտքի կոդերի օգտագործմամբ:   Իրավաբանների միության ներկայացուցիչ Մելինա Պարգոուն նշել է, որ ընկերությունների փաստաթղթերը հաճախ ստորագրվում են արտասահմանում նոտարների կողմից և ապա բերվում Կիպրոս` փոփոխությունները հաստատվելու համար:   «Ակնհայտ է, որ ավտոմատացված համակարգը կնվազեցնի կեղծիքների քանակը, այնուամենայնիվ,  ամբողջությամբ դրանցից չի ձերբազատի», – ասաց նա:

Աղբյուր` https://cyprus-mail.com/2013/07/03/companies-changing-hands-without-owner…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gago says:

    Մեկ կամ երկու առիթով նշել էի, թե արդի դարաշրջանում մի՞թե այդքան դժվար է անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ կեղծելը: Այն էլ որտե՞ղ. հենց նույն Կիպրոսում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031