Կազդուրող, ապշեցուցիչ և նորարարական է Ջոն Հալաջյանի «Լուսնի պատմություններ» գիրքը, որում նա նկարագրում է լուսնային հետազոտությունները: Գրում է «Բրոդվեյ վորլդ»-ը՝ ավելացնելով, որ այս նմանը չունեցող գրքում շեշտված է հեղինակի գիտության նկատմամբ սերը, որտեղ նա բացատրում է, թե ինչ է նշանակում մարդկային մտքի ուժը:
ՆԱՍԱ-ի հետ Հալաջյանի համագործակցության շնորհիվ նշանակալի արդյունքների հասավ լուսնային գիտություն և տեխնոլոգիական զգալի առաջընթացներ եղան:
Նա նաև աշխատել է նախագծերի վրա, որոնք էապես հեշտացրել են մարդկային կյանքը, օրինակ՝ թվային լուսանկարչությունը:
Ջոն Հալաջյանը ծնվել է 1926թ.. Լիբանանում: Մագիստրոսի կոչումը ստացել է Հարվարդի համալսարանում: Մահացել է 2007թ.:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ