Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Գրեմմիի մրցանակակիր Հայկ Բոյաջյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը

Հուլիս 04,2013 17:11

Հուլիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում կայացավ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգը:

Համերգին իր ներկայությամբ պատվել էր կոմպոզիտորը:

Համերգի ընթացքում հնչեցին կոմպոզիտոր Հայկ Բոյաջյանի ստեղծագործություններ`  «Կանտիկլ N2» թավջութակի և դաշնամուրի համար (պրեմիերա), նվիրված «Արս լունգա» դուետին, կատարեց «Արս լունգա» դուետը (Ջուլիետա Վարդանյան-դաշնամուր, Արամ Թալալյան-թավջութակ), «32 վարիացիա Բախի թեմայով» դաշնամուրի համար (պրեմիերա), կատարեց Ջուլիետա Վարդանյանը, «Քաղաքավարության կանոններ» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Լեոն Դամասի), կատարեցին` Գայանե Գեղամյանը (սոպրանո), Աննա Ճուղուրյանը (դաշնամուր), «Հայկական կանտիկլ» դաշնամուրի համար (հայաստանյան պրեմիերա), կատարեց Արմեն-Լևոն Մանասերյանը (դաշնամուր), լարային կվարտետ N2 «Ազատ» (հայաստանյան պրեմիերա), կատարեց «Թալալյան» կվարտետը, Թերեզա Նաչարյան (1 ջութակ), Ռիմա Միրզոյան, (2 ջութակ), Յանա Դարյան (ալտ),Արամ Թալալյան, (թավջութակ):

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի շրջանակներում հունիսի 26-հուլիսի 23-ը նախատեսվում է համերգային ծրագրերի շարք (փառատոնի ծրագիրը կցված է մամուլի հաղորդագրությանը, 2-րդ էջում):

Հայկ Բոյաջյանը Գրեմմիի մրցանակակիր  մրցանակակիր կոմպոզիտոր է: Ծնվել է 1938 թվականին, Փարիզում: Փոքր տարիքում գաղթել է Բուենոս Այրես, Արգենտինա, որտեղ սովորել է Լիստի կոնսերվատորիայում: 1958 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Ներկայում ապրում է Լեքսինգթոնում, Մասաչուսեթս: ԱՄՆ-ում երաժշտական ուսումը շարունակել է որպես հատուկ ուսանող` Նոր Անգլիայի կոնսերվատորիայում, ապա` Բրանդեյս համալսարանում: Ուսուցիչներից են` Բ. Բալցին, Ս.Շիֆրինը, Ա.Լուսիերը և  Է.Քոհենը:

Բոյաջյանը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է, ASCAP միության անդամ, Մաք Դոուել Քոլոնիի անդամ և այլն: Գրեմիի մրցանակի է արժանացել Դաշնամուրային երրորդ սոնատի համար: մրցանակներ է ստացել ASCAP-ից, Լեքսինգթոնի արվեստի խորհրդից և այլն:

Գրել է տարբեր ժանրերում` կամերայինից մինչև սիմֆոնիկ: Ստեղծագործություններից շատերը կատարվել են աշխարհի բազմաթիվ երկրներում և ձայնագրվել են հայտնի ստուդիաներում: Երաժշտական ստեղծագործությունների  և բանաստեղծությունների մի մասը հրատարակվել են:Ստեղծագործություններն ընդգրկում են դաշնամուրային, երգեհոնային պիեսներ, ձայնի և դաշնամուրի համար, երգչախմբի  համար գրված գործեր, կամերային գործեր` փայտյա փողային, պղնձյա փողային, լարային գործիքների տարբեր համակցություններով, սիմֆոնիկ ստեղծագործություններ` սիմֆոնիաներ, նախերգանք, օրատորիա և այլն:

«ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ» PR ընկերություն

Լուսանկարը Armenpress-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031