Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչների կողմից բարձրացված հարցերի զգալի մասին դրական լուծումներ են տրվում

Հուլիս 04,2013 16:52

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000 քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը միայն հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Հունվար-հունիս ամիսների ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 3275 քաղաքացի: 2492 բնակիչի բարձրացրած հարցերին դրական լուծում է տրվել, 524 քաղաքացիների բարձրացրած հարցի հետ կապված էլ տեղում ամբողջական և սպառիչ պատասխան է տրվել: 259 հարց ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ հսկողություն է իրականացվում ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ: Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031