ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի “գ” կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է “ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով” գործակալության պետի պաշտոնից:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն