Lragir.am. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»,- այսօր Հայաստանի Ազգային ժողովում նման հայտարարություն արեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն:
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է խորհրդարանում ընթանում է համաեվրոպական խորհրդաժողով, որին մասնակցում են մասնագետներ տարբեր երկրներից: Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը սառեցված հակամարտությունների տարածքում» թեմայով իր զեկույցի ժամանակ հայտարարեց, որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։
Ուշագրավ է, որ մոլդովացի փաստաբանի ելույթից հետո խորհրդաժողովի մասնակիցների մի մասը ծափահարեց։
Արտահերթ ելույթի ձայն խնդրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով հակադարձեց այս ապատեղեկատությանը: Նաղդալյանը հորդորեց Հայաստանի խորհրդարանի ամբիոնն ու այս խորհրդաժողովը չօգտագործել պատվեր կատարելու համար։ Նա նշեց, որ անընդունելի է, երբ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։
Կարդացեք նաև
«Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման»,- ընդգծեց Հերմինե Նաղդալյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում