Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արազա» ԲՀԿ-ն սպասում է ներառական կրթության մասին օրենքի երկրորդ ընթերցմանը Ազգային ժողովի կողմից

Հուլիս 04,2013 16:22

«Հանրային ցանցի» կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի փորձագետները առաջ են քաշել նոր օրենք՝ «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»: Օրենքը սահմանում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի կամ երեխայի` թեթև, միջին և բարդ կատեգորիաների դասակարգումով պայմանավորված, պետք է որոշվի նրա հանրակրթական դպրոցում ուսուցումը կազմակերպելու հարցը, հակառակ պարագայում տուժելու է, թե այդ երեխայի և թե նրա շրջապատի երեխաների ուսման որակը, ինչպես նաև՝ ստեղծվելու է մյուս երեխաների շահերի խախտման նախապայման:

Այսօր, հուլիսի 4-ին, «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արազա» ԲՀԿ  նախագահ Թամարա Աբրահամյանը նշեց, որ մենք հետևյալ խնդիրն ունենք՝ քաղաքացիական հասարակությունում ողջ հանրակրթական համակարգ ներդնելը: «Հասարակության մի հատված մտածում է, որ  ներառական կրթությունը պետք է ողջ մշակած համակարգում չլինի, այսինքն՝ պետք է լինի այլընտրանքային ուսումնական հաստատություններում»,- ասում է Թ.Աբրահամյանը:

«Անի» հյուրանոցում քննարկման ժամանակ մի քանի դպրոցի տնօրեններ և ուսուցչական աշխատակազմը նկատեցին, որ ներառական կրթությունը հանրակրթական  դպրոց մտցնելու պարագայում, կրթության որակի խնդիրներ են առաջանում»:

Մենք այսօր ունենք ներառական կրթական համակարգով դպրոցներ, բայց այդտեղի տնօրենները, ուսուցիչները օրենքի ուժով ցանկանում են իմանալ, որն է համապատասխան միջավայրը. «Գնահատել այդ միջավայրի բարդությունները, ծախսերը, մասնագետների պատրաստելը: Եվ բոլոր բարդությունները դրված են օրենքի տեսլականի մեջ»:

ՀՀ Կրթության և գիտության հարցերի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը փաստում է, որ նախարարությունը սերտ կապերի հետ է հասարակական կազմակերպությունների հետ, և ողջունում է այս նախաձեռնությունը ևս. «Ներառական կրթության կազմակերպողգործընթացը սկսել ենք դեռևս 2005 թվականից: 2005 թվականից ներառական համակարգը կիրառվում է հայկական դպրոցներում: Ներառական դպրոցների թիվը շուրջ 90  է: Դրանց թիվը ցանկանում են հասցնել 150-ի»:  Բանախոսը վստահեցնում է, որ հանրակրթական բոլոր դպրոցների դռները բաց են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:

Ինչ վերաբերում է օրենքի փոփոխմանը, ապա այն կկատարվի, ու կիրականացվեն նաև օրենքի օրակարգում գրված փոփոխված դրույթները:

Նշենք, որ Ազգային ժողովը օրենքը ընդունել է առաջին ընթերցմամբ, իսկ «Հանրային ցանցը» սպասում է երկրորդ ընթերցմանը, որը կլինի շուտով:

 

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031