Լրահոս
Օրվա լրահոսը

Մերօրյա Հայաստանը՝ կանանց աչքերով

Հուլիս 04,2013 16:08

Այսօր ՆՓԱԿ-ում մեկ խմբակային ցուցահանդեսում ներկայացվեց մերօրյա Հայաստանը ներկայացնող տասը կին լուսանկարիչների կարևոր և լավագույն վավերագրական աշխատանքները:

Ինչպես ցուցահանդեսի կազմակերպիչ եւ մասնակից Նազիկ Արմենակյանն ասաց, ներկայացված տեսաշարերի տեւողությունը տատանվել է 10-15 րոպեի սահմաններում,  հիմնականում դոկումենտալ եւ վավերագրական ֆիլմեր:

«Քանի որ մենք տեսնում են, որ Հայաստանում կանայք շատ ակտիվ են, բավականին հաջող լուսանկարում են, խորը եւ հետաքննական նախագծերի վրա են աշխատում, որոշեցինք, որ հետաքրքիր կլինի կանանց միավորել»,- ասաց նա:

Մասնակիցները փորձել են ներկայացնել այն Հայաստանը, որն իրականում կա: «Քանի որ մենք ինքներս կանայք ենք, մայրեր եւ դա ասոցացվում է մեր երկրի այն խորհրդանիշի հետ, որ կոչում ենք Մայր Հայաստան, որոշեցինք վերցնել այդ խորագիրը, բայց մի փոքր այլ կերպ ներկայացնենք մեր Մայր Հայաստանը»,- նշեց Նազիկ Արմենակյանը:

Ցուցահանդեսի համակարգողն ազգությամբ բուլղարացի, այժմ Նյու Յորքում բնակվող Սվետլանա Բաչելանովան է, ով նաեւ զարմացել էր, որ Հայաստանի նման փոքր երկրում կարող են լինել այսքան ուժեղ եւ հետաքրքիր ֆոտոլրագրողներ:

Նշենք, որ սկզբում եղել են երեսուն մասնակիցներ, որոնցից ընտրվել է տասը՝ Փիրուզա Խալափյան, Հասմիկ Հայրապետյան, Սառա Անջարգոլյան, Նազիկ Արմենակյան, Նելլի Շիմշյան, Քնար Բաբայան, Անահիտ Հայրապետյան, Մերի Աղախանյան, Իննա Մխիթարյան, Անուշ Բաբաջանյան:

«Եթե ինչ-որ մեկը կարդար, որ Մայր Հայաստանի մասին ցուցահանդես է կազմակերպված, ինքը կպատկերացներ գեղեցիկ նկարներ, երջանիկ դեմքերով մարդիկ, այն, ինչ-որ մեզ միշտ այնպես է արվել, որ այդպես մտածենք: Մարդիկ սովոր են այդ վիզուալ պատկերներին, բայց մենք ներկայացրել ենք այն Հայաստանը, ինչ-որ մենք ենք տեսնում»,- ասաց մեկ այլ մասնակից:

Մասնակիցների խոսքերով, մոլտիմեդիաները ցուցահանդեսի մի մասն են կազմում, եւ այն նախատեսել են ներկայացնել ողջ Հայաստանի տարածքում՝ այցելելով մարզեր: Ինչպես նաեւ աշնանը նախատեսել են անհատական ցուցահանդես, որտեղ իրենց նախագծերով հանդես կգան չորս հոգի: Հավանական է լինի նույն թեմայով, բայց ավելի ծավալուն:

Ցուցահանդեսը իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031