Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտուշ Ղուկասյանը՝ Արմեն Աշոտյանին. «Ես էլ իր ասածների հետ համաձայն չեմ»

Հուլիս 04,2013 16:05

Մայիսի 24-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խիստ նկատողություն էր հայտարարել  ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին` հանձնարարականները թերի կատարելու համար: Ապա դիմել էր Քաղծառայության խորհուրդ՝ Ղուկասյանին 2-րդ նկատողությունը հայտարարելու համաձայնություն ստանալու համար, ինչը հիմք կդառնար նրան աշխատանքից ազատելու: Իր հերթին Քաղծառայության խորհուրդ էր դիմել նաեւ ԲՈՀ-ի նախագահը` նախարարի նկատողության իրավաչափությունը պարզելու խնդրանքով: 

Արտուշ Ղուկասյանը «Հրապարակ» թերթին ասել էր , թե գործի նյութերին ծանոթանալու ժամանակ պարզել է, որ որոշ փաստաթղթերի, ծանուցագրերի վրա ամսաթվերի փոփոխություն են արել. «Իմ կարծիքով, դա եւս կատարվում է ոչ պատահական եւ միտված է նախարարի գործողություններն արդարացնելուն: Այսինքն՝ փոխում են ամսաթվերը եւ փորձում այնպես ձեւակերպել, որպեսզի ապացուցեն, որ Ղուկասյանը ժամանակին չի կատարել նախարարի հանձնարարականները: Չնայած դա այդպես չէ»:

Ի պատասխան Ղուկասյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցի, ԿԳ նախարարն էր ֆեյսբուքյան էջում  գրել է՝  «Իրականության հետ որևէ աղերս չունեցող և անհեթեթ …»:

Aravot.am-ը ԲՈՀ-ի ղեկավարից հետաքրքրվեց՝ համաձա՞ն է նախարարի ֆեյսբուքյան գնահատականի հետ: «Թող նախարարը մեկնաբանի»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե Արմեն Աշոտյանը համամիտ չէ, որ փաստաթղթեր են կեղծվել, Արտուշ Ղուկասյանը պատասխանեց. «Ես էլ իր ասածների հետ համամիտ չեմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031