Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ է կերել փախստականներին հատկացված գումարները (Տեսանյութ)

Հուլիս 04,2013 15:49

e-2 e-1 e-3Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շուրջ 25 տարի բարձրաձայնվող խնդիրների մասին այսօր Հայաստանի գրողների միությունում կրկին խոսեցին փախստականների հարցերով զբաղվող հ/կ-ներ ու անհատներ՝ ՀԴԿ-ի կազմակերպած հասարակական խորհրդարանի հանրային լսումների ժամանակ:

Բարձրացված նույնանման բազմաթիվ խնդիրների մեջ առանձնացվեց այն, որ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն Ավան համայնքում երկու շենք է գնել, նվիրել նույն շենքերում ապրող փախստականներին, ինչը, ըստ լսումների մասնակիցների, թվաց, թե օրինակ կլինի եւ մեզ մոտ ապրող մեծահարուստները կհետեւեն Արա Աբրահամյանին, սակայն այդպես չեղավ:

Նշվեց նաեւ, որ հերիք չէ Հայաստանում ապրող փախստականները անտարբերության են մատնված, նրանց ճակատագրով հետաքրքրվող չկա, կառավարությունը ոչինչ չի անում, դեռ մի բան էլ դրսից իրենց որպես օգնություն հատկացված գումարներն են մսխում: Որպես օրինակ նշվեց, որ Բրազիլիայի կառավարությունը հիսուն հազար ԱՄՆ դոլար է տրամադրել, սակայն առ այսօր անհայտ է, թե այդ գումարներն ինչ են եղել:

Ջուլիետա Եփրեմյանի ներկայացմամբ` հայ փախստականներից երես են թեքել ոչ միայն դոնոր կազմակերպությունները, այլեւ ՀՀ-ն:

Նա հավաստիացրեց, որ «Ադրբեջանից բռնագաղթված 360 հազար փախստական ժամանել է Հայաստան, բայց նրանց քանակն իրականում ոչ թե 360 հազար է, այլ կես մլն-ից ավելի, եւ նրանք տեղ են գտել աշխարհի տարբեր երկրներում ու բոլորն էլ ունեն փոխհատուցում պահանջելու իրավունք, բայց 25 տարի է անցել ու ոչ մեկն այս մասին չի խոսում: Պահանջող կողմ պետք է լինի, որ Ադրբեջանն էլ փոխհատուցում տա…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031