Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայազն Կուսակցության հայտարարությունը կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալ

Հուլիս 04,2013 14:56
Բաքվի ռազմատենչության, ինչպես նաև արտաքին ուժերի շահագրգռությամբ սանձազերծված սպառազինությունների մրցավազքի, նաև Հայաստանի քաղաքական վերնախավի դիվանագիտական, ներքաղաքական կոպիտ սխալների պատճառով Արցախյան անավարտ թողնված պատերազմի վերսկսման հավանականությունը օրեցօր մեծանում է և որևէ ժամանակ կարող է պատուհաս դառնալ:

Հակառակ իշխող վարչակազմի ազգային-քաղաքական անպիտանությանը, «Հայազնը» հավատում է, որ պատերազմական նոր փուլում Հայոց հաղթանակը կլինի վերջնական, ընդհուպ մինչև Բաքվի կողմից դեռևս վերահսկվող հայկական ողջ տարածքի ազատագրում, Կուր և Արաքս գետերով բնական և անվտանգ սահմանի ամրագրում:

Հաղթանակ կարող է կերտել միայն իր անելիքը իմացող և բավարար կամք դրսևորող բանակը, որի կորիզը գաղափարական և կամավորական զորամիավորներն են: Դա մեկ անգամ ապացուցվել է Արցախյան ճակատում: Իսկ սպառազինության էապես բարձր մակարդակը էլ ավելի է կարևորում մարտիկների կամային և գիտակցական որակները:

Պատերազմական սպառնալիքի պայմաններում «Հայազնը» կոչ է ուղղում հայրենապարտ և քաղաքացիապես գործուն երիտասարդությանը այսօրվանից նախապատրաստվել հավանական պատերազմին կազմակերպված մասնակցելուն` մասնավորապես կազմավորել կամավորական ջոկատներ:
Հույս ունենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կօժանդակի կամավորական շարժմանը, կնպաստի միավորների ուսուցմանը, անհրաժեշտության դեպքում դրանց կտա պահեստազորի ստորաբաժանումների կարգավիճակ, իսկ մարտական գործողությունների հավանական վերսկսման դեպքում կընդգրկի գործող բանակի կազմում:

Այդ նպատակով «Հայազնն» ինքն էլ նախապատրաստում է իր անդամ և համակիր երիտասարդների կազմից ձևավորել կամավորական ջոկատ::
Դիմում ենք Պաշտպանության նախարարությանը մեր նախագծին աջակցելու և կամավորական ջոկատի մարտական ուսուցումը կազմակերպելու խնդրանքով:

Հայազն Կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031