Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «2009 թվից առ այսօր բյուջեն գումար չի նախատեսել՝ փախստականների համար բնակարանաշինությանը»

Հուլիս 04,2013 14:49

Այսօր Հայաստանի Գրողների միությունում կայացավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ ձեւավորած Հասարակական խորհրդարանի հանրային լսումները, որի նպատակը  Ադրբեջանից բռնագաղթած փախստականների շուրջ 25 տարի բարձրաձայնվող խնդիրների մասին բարձրաձայնելն ու դրանց լուծումը գտնելն է:

ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը ներկայացնելով խնդրով հետաքրքրվածներին, նշեց, որ իրենց համար մեծ զարմանք է, որ 25 տարվա ընթացքում, այս հիմնահարցերը որ առկա էին ՀՀ-ում, դեռեւս լուծված չեն, փախստականները  ապաստան չունեն, ապրում են անհարիր պայմաններում, եւ 2009 թվից առ այսօր բյուջեն չի նախատեսում գումար՝ այս մարդկանց համար շենքեր կառուցելու նպատակով, ինչի հետեւանքով էլ նրանք լքում են երկիրը:

«Մի շարք նամակներ ենք ուղարկել, նախարարներին, այս հարցերը բարձրացնելով եւ մենք ամեն օր շարունակում ենք նամակներ ստանալ մարդկանցից… Ինձ ամեն օր փաստեր են ներկայացնում, այն մասին, թե ինչ է կատարվում հանրակացարաններում, տանիքներ են փլուզվում…»,- ասաց Սարգսյանը, հավելելով, որ նախատեսում են ձեւավորել առաջարկությունների շարք, որը կուղղվի կառավարությանն ու ՀՀ նախագահին, որպեսզի տեսնեն, որ փախստականների հարցը դեռեւս լուծված չէ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031