Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընդդիմության գործերն արդեն այնքան լավ չեն, որ Հովիկ Աբրահամյանն արդեն անցնի ընդդիմության շարքերը»

Հուլիս 04,2013 14:41

Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին խոսելիս այսպիսի կանխատեսում արեց: Տիգրան Սարգսյանը, ըստ նրա, կսկսի այսպես պաշտպանվել. «Կասի, որ իմ անունից այդ փաստաթղթերը կեղծվել են: Ես կանխատեսեմ, հետո դուք կտեսնեք՝ այդպես եղա՞վ, թե՞ ոչ»:

Լեւոն Զուրաբյանը մի բան պատմեց, թե ինչ է լսել պատահաբար: Նա նիստերից մեկին շուտ է եկել, լսել է ՀՀԿ-ի խոսակցությունը: Չեն նկատել եւ տաք-տաք խոսել են, որ պետք է վերցնեն ընդդիմության դերը: Հետո նկատել են իրեն եւ զսպել իրենց խոսակցությունը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք ասում եք, որ ընդդիմությունը ստիպեց ԱԺ-ում, ընդդիմության առերեսմանը չդիմացան, սակայն Վերահսկիչ պալատի ներկայացրած բացահայտումներից հետո մենք տեսանք, թե ինչքան բուռն էր հատկապես Հովիկ Աբրահամյանի արձագանքը: Հնարավո՞ր է նա անցնի ձեր շարքերը՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ընդդիմության գործերն արդեն այնքան լավ են, որ Հովիկ Աբրահամյանն արդեն անցնի ընդդիմության շարքերը: Բայց ճգնաժամի խորացումը  կարող է բերել, որ նույն ՀՀԿ-ի ներսում ինչ-որ ուժեր հրաժեշտ տան խորտակվող նավին»:

Պարզվում է՝ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ՀԱԿ-ին Իշխան Զաքարյանի կարծիքը հետաքրքրում է. «Մեզ շատ հետաքրքրում էր Իշխան Զաքարյանի կարծիքը: Վստահ եմ, որ դեռ այսբերգի փոքր գագաթն են հայտնաբերել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031