Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. Հարությունյան. «Մի քիչ էլ սպասեք, մինչև 2018 թվականը, մինչև 70 տարեկանս լրանա»

Հուլիս 04,2013 14:39

«Պետք է Սահմանադրությունը դարձնել յուրաքանչյուրի համար արժեք: Մի առիթով ասել եմ` եթե Աստծուն Ձեր ներսում չգտաք, ոչ եկեղեցում, ոչ էլ այլ տեղ չեք կարող գտնել: Սահմանադրությունն արժեքային համակարգ պիտի լինի յուրաքանչյուր անհատի ու պետության համար: Սահմանադրության անհրաժեշտությունը պիտի գիտակցվի: Կուզենայի, որ մենք Սահմանադրությանը մոտենայինք այնպես, ինչպես ԱՄՆ քաղաքացին է մոտենում: Սահմանադրությունը նույն Սուրբ գիրքն է, ոչ թե թեմատիկ առումով, այլ արժեբանության առումով: Իսկ դա մեկ օրում չի լինում: Դժվար է, երբ ազգը, որ հարյուրավոր տարիներ պետականություն չի ունեցել և պետական օրենքների նկատմամբ ունեցել է հակադրվող հոգեբանություն, մի քանի տարիների ընթացքում փոխվել է: Մենք պետականություն ենք կառուցում, ունենք ժողովուրդ, բայց դեռ քաղաքացի չունենք: Դա զուգահեռ պիտի լինի: Մենք պիտի կարողանանք սահմանադրականացնել անհատի սոցիալական ու պետության հանրային վարքը»:

Հարցին, թե մի տեսակ այնպիսի տպավորություն կա, որ ՍԴ-ի նախագահը հավերժ պետք է լինի Գագիկ Հարությունյանը, նա այսպես արձագանքեց. «Մի քիչ էլ սպասեք, մինչև 2018 թիվը, մինչև 70 տարեկանս լրանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` PanArmenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Տա Աստված, որ լրանա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031