Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետարանի պաշտոնական պարասխանը` «Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա»-ի հետ կապված

Հուլիս 04,2013 14:31

Գյումրու Սավոյան 9 հասցեում  գտնվող «Արյան փոխներարկման կայան»-ի նախկին շենքը  «Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա» վերակառուցելու որոշման առնչությամբ հարկ ենք համարում  պարզաբանել, որ  «Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիա» ՓԲԸ-ն լինելով մարզում միակ կազմակերպությունը սպասարկում է Շիրակի մարզի ազգաբնակչությանը: Բոլորին հայտնի է, որ լաբորատորիայի շենքը գտնվում է անմխիթար վիճակում:  Խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ Շիրակի մարզպետարանը դիմել էր ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ՀՀ առողջապահության նախարարին: Հարցը կարգավորելու համար գումարներ հատկացվել են արդեն Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներից: Հատուկ կազմված հանձնաժողովը, որում ընդգրկված են եղել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները,  ուսումնասիրել եւ քննարկել են «Պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայի» շենքի կառուցման մի շարք առաջարկություններ: Համակողմանի քննարկման արդյունքում ընտրվել է  Սավոյան 9 հասցեում  գտնվող «Արյան փոխներարկման կայան»-ի նախկին շենքը, որի   վերակառուցման արդյունքում մարզն ունենալու է ամենաժամանակակից սարքավորումներով հագեցած հաստատություն:

Առկա է  ՀՀ առողջապահության նախարարության համաձայնությունը:

Պետք է փաստել, որ   բնակչությանը սպասարկելու առումով նպատակահարմար է գտնվել նշված շենքի ընտրությունը, քանզի այն չի հակասում որեւէ քաղաքաշինական դրույթի:  Շենքի վերականգնման նախագիծը մշակվում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից ելնելով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվի փորձաքննության:

Սանիտարա-համաճարակային կանոնների եւ նորմերի համաձայն էլ լաբորատորիաները տեղակայվում են բնակելի եւ հասարակական շենքերից առնվազն 30մ հեռավորության վրա, այս նորմերը եւս շինարարական նախագծում հաշվի են առնվել եւ խախտված չեն:

Համաշխարհային պրակտիկայում եւս որեւէ փաստ չկա, որ այսօրինակ կառույցները պարտադիր է կառուցել քաղաքից դուրս կամ լրիվ անմարդաբնակ վայրերում, ճիշտ հակառակ` մի շարք քաղաքներում դրանք կառուցված են անգամ ամենախիտ բնակեցված թաղամասերում:

Բնակիչների այն մտահոգությունների հետ կապված էլ, թե կառույցի գործունեությունը կարող է վատ ազդել տարածքի մարդկանց կենսագործունեության վրա, քանզի անընդմեջ տեսադաշտում է լինելու կառույցի աշխատանքը, պետք է նշել` նոր դրահերձարանն ունենալու է բարձր պարիսպներ, իսկ թափոնների վերաբերյալ անհանգստություններն ընդհանրապես անտեղի են, քանզի վերջին տարիներին մարզում բժշկական թափոնների հավաքման հետ կապված որեւէ  խնդիր չի արձանագրվել, քանզի դրանք համապատասխան պայմանագրային պարտավորություններով պայմանավորված մարզից տեղափոխում է հատուկ կազմակերպության կողմից:

Այս բոլոր փաստարկներից հետո պետք է ընդգծել, որ նոր լաբորատորիայի կառուցումը հանգեցնելու է մարզում  բժշկական այս ծառայությունների առավել որակյալ եւ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան իրականացմանը:

 

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031