«Բոլոր այն հարցերը, որտեղ կրիմինալ չենք տեսնի, պիտի նույնպես արժանանան ադեկվատ գնահատականի: Մենք պիտի հասկանանք՝ ինչո՞ւ պետական կառավարման համակարգում ունենք նման իրավիճակ: Դասակարգենք եւ խմբավորենք իրավիճակները, գնահատենք եւ գտնենք լուծումները»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Վերահսկիչ պալատի՝ աղմուկ բարձրացրած հաշվետվությանը եւ այդ առիթով նախագահ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: