Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի ռեկտորը չի մեկնաբանում հնարավոր պաշտոնազրկման «անոնսը»

Հուլիս 04,2013 14:11

ՀՔԾ մամուլի ծառայությունն օրերս հաղորդագրություն  տարածեց, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափի գումար է վատնվել. ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բուհին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող 18.286.607 դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը «Երեւանի Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի միջոցով 2.251.605 դրամով ապօրինի օտարել` վաճառել են այլ անձի: Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: 

Պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել իր ղեկավարած բուհում կատարվածը, իսկ «Ժողովուրդ» թերթին նա ավելի վաղ ասել էր. «Ով որ այդ հայտարարությունը տվել է, նրանցից էլ այդ հավաստի աղբյուրներն ուզեք»:
Aravot.am-ի հացրին՝ համամի՞տ է շրջանառվող այն լուրերին, որ պոլիտեխնիկի այս պատմությունն իր պաշտոնազրկման հնարավոր «անոնսն» է, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ես նման խոսակցությունները չեմ մեկնաբանում ընդհանրապես»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031