Կրկեսը՝ 2015-ին
Այսօր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստում հայտնեց, որ 2015 թվականից շուտ կրկեսը պատրաստ չի լինի եւ քանի որ կրկեսի շենքը ճանաչվել էր վթարային եւ այն ստիպված եղավ ներդրողը հիմնովին քանդել, ապա նրա հետ պայմանագիրը պիտի երկարացվի մինչեւ 2015 թվականը:
Երեւանի կրկեսի` դեռեւս 2011-ի սեպտեմբերին սկսված վերանորոգումը, կառավարության հետ կրկեսի տնօրինության կնքած պայմանագրում նախատեսված էր ավարտել 2014 թվականի վերջին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ