Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարն ասում է, որ գյուղացիների կարկտահարված ծիրանը 50 դրամանոց էլ չէ

Հուլիս 04,2013 13:43

«Գյուղացիները ծիրանի մթերման գնից բողոքում են, բայց գիտակցում են, որ շուկայում այդ բերքը 50 դրամով էլ չի իրացվի, իսկ վերամշակող ընկերությունները վերցնում են»,-այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետին գյուղացիների դժգոհության վերաբերյալ պարզաբանեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Վարչապետի հարցին, թե Արմավիրի

կարկտահարված 47 համայնքներում վիճակն ինչպիսի՞ն է, կա՞ն տնտեսություններ, որոնք բերք ունեն, պարոն Կարապետյանն ասաց, որ կան որոշ գյուղացիական տնտեսություններ, որոնք 50 տոկոսի չափով են տուժել, կան տնտեսություններ, որոնց ծիրանի այգիները շատ չեն տուժել, բայց խաղողի այգիներն ամբողջությամբ ոչնչացել են:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքերով, այսօրվանից կսկսեն կարկուտից տուժած ցուցակագրված 1600 սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տալ: Ի պատասխան՝ վարչապետը հանձնարարեց հետեւել ցուցակների կազմմանը. «Ինձ տեղեկություններ են հասել, որ որոշ գյուղերում այդ ցուցակները դեռեւս պատրաստ չեն»:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից վարչապետը հետաքրքրվեց, թե «թեժ գծով», բանկերից ստացվող վարկերի վերաբերյալ գյուղացիներն ինչ դժգոհություններ ունեն: Պարոն Ջավադյանը հայտնեց, որ դժգոհությունները գնալով նվազում են եւ որ ահազանգերը  98-ից դարձել են 42, իսկ վերջին տասն օրվա ընթացքում 7 ահազանգ են ստացել:

ԿԲ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ կարկուտից տուժած գյուղացիներին, ընդհանուր առմամբ, բանկերն օրական 220 միլիոն դրամի վարկ են տրամադրում, եւ մինչեւ այս ամսվա վերջ վարկերի տրամադրումը կավարտի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031