Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն այսօր սպասվող ՀՀԿ ԳՄ նիստից որոշ փակագծեր է բացում

Հուլիս 04,2013 13:39

«ՀՀԿ-ի լարվածությունները կապված կլինեն մեր երկրի ընդհանուր զարգացման առումով միայն, մեր խնդիրների առումով լարվածություն չունենք»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին` այսօր երեկոյան սպասվող ՀՀԿ ԳՄ նիստին մարզպետների փոփոխության հարցը քննարկվելո՞ւ է: Պարոն Սահակյանը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել, կարծում եմ չի էլ քննարկվի»:

Լրագրողները անդրադարձան նաև այն հարցին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե դժգոհություն ունի երկրի քաղաքական մեծամասնության պահվածքից: Գ. Սահակյանը  նկատեց, թե նախագահի խոսքը յուրովի են ներկայացնում և հստակեցրեց. «Նախագահի խոսքն այն է, որ կքննարկվի ԱԺ-ի քաղաքական մեծամասնության պահվածքի հարցը: Կոալիցիայի շրջանակներում  գործունեությունը բնական եմ համարում, ցանկացած դեպքում  քաղաքական դեբատների խնդիրներ են առաջանում: Ուստի կարծում եմ այդ առումով կտրվեն գնահատականներ, անդրադարձ կկատարվի նաև առաջիկա աշխատանքերին»: Այնուհետև շարունակեց. «Նախագահը երբեք չի ասել, թե դժգոհ է: Քաղաքական մեծամասնության պահվածք դա նշանակում է քաղաքական մեծամասնության պահվածք, ոչ թե վատ պահվածք: Չեմ կարծում,  որ եթե քննարկվում է մեծամասնության պահվածքը, վատ իմաստով է քննարկվում: Քաղաքական մեծամասնության դրսևորումը հիմնականում ճիշտ է եղել, իսկ խմբակցության գնահատականը արտահայտվեց ԱԺ նախագահի միջոցով, գրավոր տեքստով, դա վերաբերում էր հետագա աշխատանքներին` ինչպես անել, որ ավելի կառուցողական մոտեցումներ ձևավորվեն: Քաղաքական հանգամանքներում իրար հաջորդող ելույթները, մամուլում տեղ գտած մեր մոտեցումները, դրանք բոլորը քննարկելի հարցեր են, չեմ կարծում, որ քաղաքական մեծամասնությունը հնարավոր չէ, որ թերություններ չունենա: Թերություններ կլինեն, կքննարկվեն թերությունների գնահատականները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորայր says:

    ՀՀԿ ԳՄ (ԽՄԿԿ Քաղբյուրոյի) նիստին… ծաղր արդի ՀՀ-ին, եթե այնտեղ են ընդունվելու Հայաստանի ճակատագրի վերաբերյալ կարևորագույն որոշումնէրը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031