Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյանը փոշմանել է, որ հավատացել է զինդատախազ Գեւորգ Կոստանյանին (Տեսանյութ)

Հուլիս 04,2013 13:35

 

karavarutyan-cuicMargarita-Xachatryan

«Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այսօր եկել էր իր զորակցությունը հայտնելու կառավարության շենքի առաջ հավաքված, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին: Նրանք, սակայն, առանձնապես ջերմությամբ չընդունեցին տիկին Մարգարիտային` թողնելով մի անկյունում կանգնած: Սեւազգեստ մայրերին զայրացրել էր, որ Մարգարիտա Խաչատրյանը նույնպես բանակում ունենալով սպանված որդի, չի միանում իրենց ակցիային եւ նրանց էլ կոչ է անում զերծ մնալ բողոքի ակցիաներից` հավատացնելով, թե զինվորական դատախազությունը գործերը բացահայտելու է: Այսօր Aravot.am-ը կառավարության շենքի առաջ միայնակ բողոքի ակցիա անող Մարգարիտա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նոր որոշել միանալ զոհված զինվորների մայրերին, հատկապես, որ նրա որդու սպանության գործն էլ արդեն տաս տարուց ավելի է չի բացահայտվում:

«Զոհված զինվորների ծնողները մտածում են, թե ես իմ որդու գործը ես ինքս կարողացել եմ բացահայտել եւ չեմ օգնում նրանց բացահայտելու նրանց որդիների գործը: Լսելով զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը, որ ստեղծվում է հանձնաժողով՝ 2011 թվականի քրեական գործերը բացահայտելու համար, հիշեցնեմ նրան, որ եթե չի բացահայտվել 1998 թվականի սպանության գործերը, որոնցից մեկն իմ տղան է, մինչ օրս չեմ կարողացել բացահայտել, ինչով կբացատրի, որ 2011 թվականի գործը կբացահայտի»:

Մարգարիտա Խաչատրյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031