Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը պահանջում է Սերժ Սարգսյանի իմպիչմենթը

Հուլիս 04,2013 13:29
levon zurabyan

«Գործող նախագահ Սերժ Սարգսյանը ամբողջ ազգի առաջ ցուցումներ տվեց դատախազությանը, թե ինչ քանակով է պետք հարուցել քրգործեր, ինչ ծավալի հանցագործությունների մասին է պետք խոսել՝ ըստ էության կանխատեսելով քննության արդյունքները: Նա ճնշում գործադրեց հրապարակավ ՎՊ-ի վրա»,- այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսպիսի գնահատական տվեց Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությանը:

Ըստ նրա, Վերահսկիչ պալատի պես՝ Սահմանադրական ինստիտուտը հավասարացրեցին հողի հետ. «Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենթի ենթարկելու համար: Սա հանցագործությունների երկար շարքում եւս մեկ հանցագործություն էր՝ Սահմանադրության դեմ: Մենք ԱՄՆ-ում չենք, երբ սենատորները կքվեարկեին իմպիչմենթի օգտին: Բայց մենք պատրանք չունենք, մենք հասկանում ենք, որ այս խորհրդարանով դա հնարավոր չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031