33 թաղամասի բնակիչներն այսօր նախագահականի նստավայրի մոտ էին։ Բողոքի ակցիա իրականացնող բնակիչներն այս անգամ Սերժ Սարգսյանից են պահանջում իրենց հատկացնել խոսատացված բնակարանները։ Արդեն 7 տարի է նրանք պայքարում են իրենց բնակարանների համար։ Դիմել են թե քաղաքապետարան, թե կառավարություն, սակայն ոչ մի դրական պատասխան չեն ստացել։
33 թաղամասի բնակիչ Լաուրա Մանուչարյանը նկատում է. «Մեկը մեկի վրա է գցում, սեփականատերը մեզ 7 տարի է մեզ վարձ է տալիս, սաղ իրանց տակն ա, սաղ իրանց տակն ա, Սերժի տակն ա, Սաշիկի տակն ա։ Եթե մենք մի շենքը չգցեցինք, մենք մեր տունը չունեցանք, լրիվ ուրիշ քայլերի կդիմենք, ոնց որ ժողովրդին զոռով հանեն իրենց դեմ»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ