«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պարագայում ես ձեռնպահ եմ մնում հաղթել և պարտվել արտահայտություններն օգտագործելուց: Իրականում պարտության դեպքում շահում է մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ներկայացված գործերի և դրանցից որոշների դեպքում ՀՀ-ի պարտությանը վերաբերող հարցերի շուրջ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով գործադիր իշխանության` դատական համակարգի վրա ունեցած ազդեցության մասին, պարոն Հարությունյանը նկատեց. «Չկա մի երկիր, որտեղ նման ազեցություն գոյություն չունենա: Բայց պետք է ապահովել հակակշիռների ու զսպումների համակարգ»: Ըստ Դ. Հարությունյանի` այն, որ եվրոպացի փորձագետները Հայաստանում են և քննարկում են իրավական պետության և իրավունքի գերակայության հարցեր, դա ՀՀ-ի համար մտքի թռիչք է :
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ