Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքն ուղարկվել է զինվորական դատախազություն

Հուլիս 04,2013 13:07

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է  ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը և այն ուղարկել զինվորական դատախազություն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայկ Ալումյանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին՝ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու վերաբերյալ, ինչի քննարկումը  քննիչը հետաձգել է և հենց այդ որոշման դեմ էլ փաստաբանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին։ Ս.Տռուզյանի պարզաբանմամբ, դատավարական գործողությունների և որոշումնեի բողոքարկման կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածում, որի առաջին մասի համաձայն, քննիչի և հետաքննության մարմնի  աշխատակցի  գործողություններն ու որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, այսինքն՝ տվյալ գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին և միայն վերջինիս գործողություններն ու որոշումները՝ վերադաս դատախազին։ Ուստիև, փաստաբանի բողոքը քննարկելու համար այն  ուղարկվել է զինվորական դատախազություն։   Ի դեպ, քննիչի որոշումները փաստաբանը կարող է բողոքարկել նաև դատարան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031