«Այս պահին մենք չունենք ընդդիմություն, պարզապես կան անհատներ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որը օրինակ բերելով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, նշեց. «Ես վաղուց այդպիսի դասական պառլամենտական ելույթ չէի լսել: Ցվրված անհատներ կան, իսկ ընդդիմություն որպես այդպիսին` գոյություն չունի, իր աղոթքներով, քաղաքագիտական վերլուծություններով եւ այլն ու այդ ամնն ավելի շատ փուչիկ է հիշեցնում»:
Իսկ թե ինչ հնարավոր անակնկալներ եւ հանգուցալուծումներ կարող են լինել առաջիկայում, Քոչարյանն ասաց. «Ինչ ասեք… Աշնանը որոշակի փոփոխություններ կլինեն, բայց դրանք համակարգային չեն լինի»:
Արտագաղթը կդադարի, թե՞ ոչ, հարցին պատասխանելով էլ՝ Քոչարյանը հետեւյալն ասաց. «Իհարկե կդադարի, բայց այն դեպքում, երբ ժողովուրդը մի փոքր դրական բան տեսնի: Այստեղից գնացողների շատ քիչ տոկոսն է դրսում կայանում, մեծամասնությունը գիշերը իր բարձին անպայման պատմում է, թե ինչքան է ուզում վերադառնալ…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև